Ջոն Կիցհաբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Կիցհաբեր
John Albert Kitzhaber
Դրոշ
Դրոշ
(37-րդ) Օրեգոնի նահանգապետ
2011 թվականի հունվարի 10 - 2015 թվականի փետրվարի 18
Նախորդող Թեոդոր Կուլոնգոսկի
Հաջորդող Քեյթ Բրաուն
Դրոշ
Դրոշ
(35-րդ) Օրեգոնի նահանգապետ
1995 թվականի հունվարի 9 - 2003 թվականի հունվարի 13
Նախորդող Բարբարա Ռոբերտս Քեյ
Հաջորդող Թեոդոր Կուլոնգոսկի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Դարտմուտի քոլեջ, South Eugene High School? և Oregon Health & Science University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր մարտի 5, 1947(1947-03-05) (77 տարեկան)
Ծննդավայր Colfax, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Շերոն Լակրուա

Ջոն Ալբերտ Կիցհաբեր (անգլ.՝ John Albert Kitzhaber, մարտի 5, 1947(1947-03-05)[1], Colfax, Վաշինգտոն, ԱՄՆ) , ամերիկացի քաղաքական գործիչ, բժիշկ, Օրեգոնի նահանգապետ (1995—2003 և 2011—2015):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Յուջինի միջնակարգ դպրոցը (1965), Դարտմուտի քոլեջը (1969), Օրեգոնի համալսարանը (1973):

1973-1986 թվականներին Օրեգոնի Ռոզբուրգ քաղաքի հիվանդանոցի շտապ օգնությունում զբաղվել է բժշկական պրակտիկայով։

Օրեգոն նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ դառնալով (1979—1981) սկսել է կարիերան քաղաքականության մեջ։ 1980 թվականին ընտրվել է Օրեգոն նահանգի սենատոր։ Նահանգի սենատում նա ծառայել է 1981-1993 թվականներին, 1985-1993 թվականներին եղել է սենատի նախագահ։

Կիցհաբերն է եղել Օրեգոնի բժշկական ապահովագրության ծրագրի հիմնական հեղինակը[2]։ Այն ժամանակ այս օրենքը հակասում է դաշնային օրենսդրությանը[3]։ Այն բանից հետո, երբ նախագահ Բիլ Քլինթոնը հավանություն տվեց նախագծին, Օրեգոն դարձավ բժշկական ապահովագրության բարեփոխումների ոլորտում առաջատարը[4]։

Կիցհաբերը Օրեգոն նահանգի 35-րդ նահանգապետն էր, և այս պաշտոնը նա զբաղեցրել է երկու ժամկետով (1995—2003): Սահմանադրության համաձայն նա կարողացել է նահանգում 2004 թվականին ևս մեկ անգամ թեկնածություն դնել և ընտրվել։

Նահանգապետի պաշտոնում լինելու ժամանակ և 2010 թվականի ընտրություններին ընթացքում Կիցհաբերը մասնակցել է մի քանի ոչ առևտրային սոցիալական կազմակերպությունների գործունեությանը[5]։

2010 թվականին մասնակցել է Օրեգոնի ընտրություններին, հաղթել է ու դարձել նահանգապետ, իսկ 2011 թվականի հունվարի 10-ից նորից ղեկավարել է նահանգը[6]։

Ամուսնացած է եղել Շերոն Լակուրայի հետ։ Այդ ամուսնությունից նա ունեցել է իր որդի՝ Լոգանին (ծնվել է 1997 թվականին)։

2015 թվականի փետրվարի 14-ին հրաժարական է տվել իր հարսնացուի՝ Սիլվի Հեյզի հետ կապված մեղադրանքների պատճառով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Lydgate, Chris. «In sickness and in health». Willamette Week 25 Years retrospective. Արխիվացված 2008-12-07 Wayback Machine(անգլ.)
  3. Pear, Robert (March 20, 1993). «U.S. Backs Oregon’s Health Plan for Covering All Poor People». The New York Times.(անգլ.)
  4. Korn, Peter (February 27, 2007). «Some forge ahead on reform». Portland Tribune. Արխիվացված Հունիս 8, 2011 Wayback Machine(անգլ.)
  5. John Kitzhaber, MD. Արխիվացված 2010-07-27 Wayback Machine(անգլ.)
  6. John Kitzhaber wins Oregon’s governor race.(անգլ.)
  7. «Губернатор Орегона ушел в отставку из-за скандала с невестой». Лента.ру. 14 февраля 2015.