Ջոկյակարտա սուլթանատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
 

Ջոկյակարտա սուլթանատ (ինդոն.՝ Kesultanan Yogyakarta, ճավ. Kasultanan Nagari Ngayogyakerto Hadiningrat, ճավայերեն արտասանվում է [[|joɡjaˈkartɔ]]), 1755 թվականից ներկայիս Ինդոնեզիայի Ճավա կղզու կենտրոնական մասում գոյություն ունեցած պետություն։ Լինելով ձևականորեն ինքնիշխան՝ գտնվել է սկզբնապես փաստացի, իսկ հետագայում՝ իրավականորեն ձևավորված կախվածության մեջ Հոլանդական Օստ Ինդիա գաղութային վարչությունից։

Սուլթանատը դարձավ պատերազմական գործողությունների թատերաբեմ 1825-1830 թվականների Ճավայական պատերազմի ժամանակաշրջանի ընթացքում, որի արդյունքում դրա տարածքի նշանակալի մասը անեքսիայի ենթարկվեց հոլանդացիների կողմից, իսկ ինքնավարության մակարդակը էականորեն կրճատվեց։ 1946-1948 թվականներին, Ինդոնեզիայի անկախության համար պատերազմի ընթացքում, սուլթանատի տարածք՝ Ջոկյակարտա քաղաք տեղափոխվեց պետության մայրաքաղաքը։

1950 թվականին Ջոկյակարտան մտավ Ինդոնեզիայի կազմի մեջ՝ հատուկ շրջանի իրավունքներով, որը կարգավիճակով հավասարեցված էր գավառի կարգավիճակին։ Ընդ որում, դրա ղեկավարներին էր օրենսդրորեն ամրագրված ժառանգական սուլթանական տիտղոսը և մի քանի ծիսակարգային արտոնություններ։