Ջոզեֆ Ջեյմս ԴեԱնջելո
Ջոզեֆ Ջեյմս ԴեԱնջելո | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 8, 1945[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Bath, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Սպանություն |
Ջոզեֆ Ջեյմս ԴեԱնջելո (անգլ.՝ Joseph James DeAngelo, նոյեմբերի 8, 1945[1], Bath, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), նաև հայտնի է որպես՝ «Original Night Stalker» (Իրական գիշերային որսորդ), ամերիկացի սերիական մարդասպան, բռնաբարող և կողոպտիչ, որը 1979-1986 թվականներին սպանել է առնվազն 13 մարդու, 1976 թվականի հունիսից մինչև 1979 թվականի հուլիսը՝ Հյուսիսային Կալիֆորնիայում սեռական բռնության է ենթարկել մոտ հիսուն մարդու՝ ինչպես նաև կատարել է ավելի քան հարյուր կողոպուտ[2][3][4]։ Հյուսիսային Կալիֆոռնիայում բռնաբարության դեպքերի հետ սպանությունների հետաքննության միավորումը տեղի է ունեցել միայն 2001 թվականին, մինչ այդ ոստիկանությունը վստահ է եղել, որ տարբեր մարդիկ են մեղավոր այդ հանցագործությունների համար։ Ենթադրվում է, որ նախքան Սակրամենտո տեղափոխվելը, ԴեԱնջելոն իր հանցավոր գործունեությունը սկսել է կողոպուտներով[5][6]։
Երկար տարիների հետաքննության ընթացքում ԴՆԹ-ի ապացույցների և այլ մեթոդների օգնությամբ հետաքննությունը դուրս է եկել մի քանի կասկածյալների վրա[7][8]։ 2001 թվականին ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ «Արևելյան շրջանի բռնաբարողը» և «Իրական գիշերային որսորդը» նույն մարդն է եղել։ Սա ազդել է Կալիֆորնիայի ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման վրա, որը հավաքում է բոլոր մեղադրվող և դատապարտված հանցագործների ԴՆԹ-ն[9][10]։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և տեղական իրավապահ մարմինները 2016 թվականի հունիսի 15-ին մամուլի ասուլիս են անցկացրել՝ հայտարարելու համազգային հետաքննության վերսկսման մասին՝ հանցագործին բռնելու համար առաջարկելով 50,000 ԱՄՆ դոլարի պարգև[11]։
2018 թվականի ապրիլի 24-ին սերիական մարդասպանը ձերբակալվել է գենետիկ ծագումնաբանության հրապարակային կայքերի միջոցով, մարդասպանը եղել է 72-ամյա նախկին ոստիկան և ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Ջոզեֆ Ջեյմս Դեանժելը[12][13][14][15]։ 2018 թվականի օգոստոսին նրան մեղադրանք է առաջադրվել 13 մարդկային առևանգումների[16][17][18][19]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴեԱնջելոն ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ բանակի սերժանտ Ջոզեֆ Ջեյմս ԴեԱնջելոյի և Քեթլին Լուիզա Դեգրոատի ընտանիքում և նրանց չորս երեխաներից մեկն էր (նա ուներ երկու քույր և կրտսեր եղբայր)։ Դատավարության ժամանակ ԴեԱնջելոյի ոմն ազգական պատմել է, որ մանկության տարիներին մեկ անգամ ականատես է եղել, թե ինչպես են իր յոթամյա քրոջը բռնաբարել երկու օդաչուներ ԳԴՀ-ի պահեստում, որտեղ այդ ժամանակ ապրել է ընտանիքը։ Այնուհետև քույրերից մեկը պատմել է, որ Ջոզեֆը մանկության տարիներին հաճախ է ծեծի ենթարկվել և ճնշվել հոր կողմից։
1959-1960 թվականներին ԴեԱնջելոն հաճախել է Միլսի միջնակարգ դպրոցը, որից հետո հաճախել է Ֆոլսոմի Ավագ դպրոց, որն ավարտելուց հետո 1964 թվականին ստացել է GED-վկայական։ Դպրոցում խաղացել է բեյսբոլի պատանեկան թիմում։ Դատավարության ընթացքում դատախազները հայտնել են, որ հենց դեռահաս տարիքում է ԴեԱնջելոյի մոտ սկսվել հոգեկան շեղումներ՝ գողություն է կատարել և խոշտանգել, ինչպես նաև սպանել կենդանիներին։
Ռազմական և ոստիկանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականի սեպտեմբերին ԴեԱնջելոն ծառայության է անցել ԱՄՆ ռազմածովային ուժերում և Վիետնամի պատերազմի ժամանակ 22 ամիս ծառայել է որպես վնասի վերահսկիչ «USS Canberra» հածանավի և «USS Piedmont» կործանիչի վրա[20]։ Պարգևատրվել է մի քանի մեդալներով և տուն վերադարձել 1967 թվականի հունիսի 1-ին[21]։ 1968 թվականի օգոստոսին ԴեԱնջելոն ընդունվել է Ռոքլինի Սիերա քոլեջ, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով ոստիկանական գիտությունների դոցենտի կոչում։ 1971 թվականին ընդունվել է Սակրամենտոյի նահանգային համալսարան, որտեղ ստացել է քրեական արդարադատության բակալավրի աստիճան։ Ավելի ուշ ԴեԱնջելոն ավարտել է ասպիրանտուրան և ոստիկանական ուսուցումը Վիսելիայի Սեկվոյ քոլեջում, իսկ հետո ացել է 32- շաբաթյա ոստիկանական պրակտիկա Ռոզվիլի ոստիկանության բաժանմունքում։
1973 թվականի մայիսից մինչև 1976 թվականի օգոստոսը ԴեԱնջելոն եղել է Էքսետերի հակահրթիռային պաշտպանության բաժնի աշխատակից։ Այնուհետև ծառայել է Օբերնում 1976 թվականի օգոստոսից մինչև 1979 թվականի հուլիսը, որից հետո ձերբակալվել է խանութից մուրճ և շան ապրանքներ գողանալու համար, հոկտեմբերին դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման և ազատվել աշխատանքից։ Դրանից հետո ավարտվել է նրա կարիերան ոստիկանությունում և բանակում[20][22]։
Տարիներ անց պարզվել է, որ աշխատանքից ազատման գործընթացի ընթացքում ԴեԱնջելոն սպառնացել է սպանել իր ոստիկանապետին և, իբր, նրան հաճախ տեսել են նույնիսկ իր տան մոտ։
Այդ պահից մինչև 1989 թվականը ԴեԱնջելոյի աշխատավայրերի մասին տեղեկություններ չկան։ 1989 թվականին աշխատանքի է անցել որպես բեռնատարի մեխանիկ Ռոսվիլում գտնվող Սեյվ-Մարտ մթերային խանութների ցանցի բաշխման կենտրոնում, որտեղ աշխատել է մինչև թոշակի անցնելը՝ 2017 թվականը։ 1996 թվականին կարճ ժամանակով ձերբակալվել է բենզինի համար չվճարելու համար, բայց մեղադրանքն ի վերջո հանվել է։ Հարևանները պատմել են, որ ԴեԱնջելոն սպառնալից հեռախոսազանգեր է կատարել այն հարևաններին, որոնց շունը՝ ըստ նրա, բարձր է հաչել։ Ձերբակալման պահին ապրել է դստեր և թոռնուհու հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի մայիսին ԴեԱնջելոն նշանվել է Սիերե Բոննի Ջին Քոլվելի հետ, որը այդ ժամանակ սովորելիս է եղել բժշկություն։ 1971 թվականին խզվել է նրանց կապը այն բանից հետո, երբ կինը վիրավորվել է Ջոզեֆի կողմից։ Բաժանվելուց հետո ԴեԱնջելոն մի քանի անգամ սպառնացել է նրան ատրճանակով, որպեսզի ստիպի նրան ամուսնանալ իր հետ։ 1973 թվականի նոյեմբերին ԴեԱնջելոն ամուսնացել է Շերոն Մարի Հադլի հետ։ 1980 թվականին նրանք տուն են գնել Citrus Heights-ում, որտեղ տասնամյակներ անց ԴեԱնջելոն ձերբակալվել է։ 1982 թվականին Հադլը սկսել է աշխատել որպես ամուսնալուծության փաստաբան։ Ամուսնության ընդացքում ունեցել են երեք դուստր (երկուսը ծնվել են Սակրամենտոյում, մեկը՝ Լոս Անջելեսում)[23]։ Ջոզեֆն ու Շերոնը բաժանվել են 1991 թվականին, բայց ամուսնալուծությունը չի հայտարարվել․ միայն 2018 թվականի հուլիսին՝ ԴեԱնջելոյի ձերբակալությունից մի քանի ամիս անց, Հադլը ամուսնալուծության հայց ներկայացրեց, որը վերջնականապես հաստատվել է հաջորդ տարի։
Հանցագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ օրս ԴՆԹ անալիզը ԴեԱնջելոյին կապել է ութ սպանությունների հետ Կալիֆոռնիա, Վենտուրա, Դեյն Փոյնթ և Իրվայն քաղաքներում։ Գալետայում տեղի են ունեցել ևս երկու սպանություններ, որոնցում ԴՆԹ-ի ապացույցներ չեն հայտնաբերվել սակայն կապված են ԴեԱնջելոյի հետ՝ հանցագործությունների նմանատիպ օրինակի պատճառով։ Նաև հետաքննության ընթացքում ԴեԱնջելոն խոստովանել է ևս երեք սպանություն՝ երկուսը Ռանչո Կորդովայում և մեկը՝ Վեսելիայում։ Ներգրավված է եղել բռնաբարության ավելի քան 50 դեպքի մեջ Կալիֆորնիայի՝ Ալամեդա, Քոնտրա Քոստա, Ստանիսլաուս, Սան Խոակին, Ալամեդա, Սանտա Կլարա և Յոլո վարչական միավորներում ինչպես նաև կատարել է հարյուրավոր գողություններ և հետապնդման դեպքեր։
Հիմնականում որպես զոհ ընտրել է միջին դասի միայնակ կանանց։ Սովորաբար դը Սնջելոն աննկատ մտել է զոհերի տները և ատրճանակի սպառնալիքով կապում զոհերին։ Եթե տանը, բացի կնոջից, տղամարդ է եղել, ԴեԱնջելոն ծեծել է նրան և գնդակահարել ատրճանակով։ Շատ դեպքերում շատ ավելի շատ ժամանակ է հատկացրել բռնության գործընթացին, քան ուղղակիորեն թալանին, իսկ սեռական այլասերումներից հետո կամ զոհին մահվան է հասցրել, կամ հրազեն է օգտագործել։
Վիզալիայի կողոպտիչ (1974–1976)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնապես որոշվել է, որ ԴեԱնջելոյի հանցավոր գործունեությունը սկսվել է Վիզալիայում։ Թեև առաջին հանցագործությունը, որը պաշտոնապես վերագրվել է Վիզալիայի կողոպտիչին, գրանցվել է 1974 թվականին, այսօր ԴեԱնջելոն նույնպես կասկածվում է ավելի վաղ հանցագործությունների մեջ, որոնք տեղի են ունեցել Վիզալիայում՝ սկսած 1973 թվականի մայիսից։ Չնայած այդ ժամանակահատվածի հանցագործությունների բոլոր վաղեմության ժամկետները լրացել էին ԴեԱնջելոյի ձերբակալության ժամանակ, մարդասպանը պաշտոնապես մեղադրվել է 1975 թվականին Կլոդ Սնելինգի սպանության մեջ[24][25][26][27][28]։
Գողությունններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնապես համարվում է, որ որպես «Վիզալիայի կողոպտիչ», առաջին գրանցված կողոպուտը ԴեԱնջելոն կատարել է 1974 թվականի մարտի 19-ին, երբ բանկից գողացել է 50 դոլար արժողությամբ մետաղադրամներ։ ԴեԱնջելոյի գործողությունների մեծ մասը տներ ներխուժելն էր, տարբեր իրեր վնասելը։ Շատ հաճախ անտեսել է ուղղակի տեսադաշտում գտնվող թղթադրամները (փողը գողացել է հիմնականում միայն բանկերից) գեղացել է ավելի շատ արժեքավոր իրեր (զարդերի դեպքում վերցրել է միայն ճարմանդներ, մատանիներ կամ մեդալիոններ)[29][30][31]։
Ձերբակալում և դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 25-ին Սակրամենտոյի ոստիկանությունը հայտարարել է 72-ամյա նախկին ոստիկան Ջոզեֆ ԴեԱնջելոյի սպանության և բռնաբարության կասկածանքով ձերբակալության մասին։ Հանցագործին հաջողվել է հայտնաբերել հանցագործությունների վայրում թողած ԴՆԹ նմուշների ծագումնաբանական ծառայությունների բազաներով ստուգման շնորհիվ[32]։
Ձերբակալությունից հետո ԴեԱնջելոն վկայակոչել է իր ներքին անձին՝ «Ջերիին», որը նրան ստիպել է հանցագործություններ կատարել մինչև իր հանկարծակի անհետացումը 1986 թվականին։ Սակրամենտոյի շրջանի դատախազ Թհին Հոյի խոսքով՝ 2018 թվականի ապրիլին ձերբակալվելուց հետո կասկածյալը, գտնվելով քննչական մեկուսարանում, ինքն իրեն ասել է. «Ես ուժ չունեի նրան վտարելու։ Նա ստեղծեց ինձ։ Նա հետևեց ինձ։ Նա կարծես իմ գլխում էր, այսինքն՝ իմ մի մասն էր։ Ես չէի ուզում զբաղվել այս բոլոր բաներով։ Ես կործանեցի մարդկանց կյանքը։ Հիմա ես վճարել եմ հաշիվները»[33]։
ԴեԱնջելոյի դեմ այս պահին չի կարող բռնաբարության կամ կողոպուտի մեղադրանքներ ներկայացվել, քանի որ այդ գործերով վաղեմության ժամկետներն ավարտվել են, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել 13 սպանության և մարդկանց առևանգման 13 դեպքի համար։ Կասկածյալն առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել 2018 թվականի օգոստոսի 23-ին։ 2018 թվականի նոյեմբերին վեց շրջանների դատախազները հաշվարկել են, որ այս գործի հետաքննության համար ծախսվել է շուրջ 20 միլիոն դոլար[34]։ 2019 թվականի ապրիլի 10-ի դատավարության ժամանակ դատախազները հայտարարել են, որ իրենք մահապատիժ են պահանջում[35]։
2020 թվականի մարտի 4-ին ԴեԱնջելոն առաջարկել է ընդունել իր մեղքը, եթե իրեն մահապատժի չդատապարտեն, թեև այդ ժամանակ նման գործարքներ հնարավոր չէին։ Հունիսի 29-ին ԴեԱնջելոն, մահապատժից խուսափելու համար, իրեն մեղավոր է ճանաչել առաջին աստիճանի սպանության և հատուկ հանգամանքների 13 մեղադրանքներով (ներառյալ գողության և կողոպուտի ժամանակ կատարված սպանությունը), ինչպես նաև առևանգման 13 մեղադրանքներով[36][37]։ 2020 թվականի օգոստոսի 21-ին 74-ամյա Ջոզեֆ ԴեԱնջելոն դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության[38]։
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2020 թվականին HBO-ն թողարկել է 6 մասից բաղկացած սերիալ ԴեԱնջելոյի հետաքննության մասին, որը կոչվում է «Ես կվերանամ մթության մեջ» (հիմնված Միշել Մաքնամարայի գրքի վրա)[39]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Макнамара М. Я исчезну во тьме. Дело об «Убийце из Золотого штата» / пер. с англ. У. Сапцина. — М. : АСТ, 2019. — 416 с. — ISBN 978-5-17-113141-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Golden_State_Killer
- ↑ «In the Footsteps of a Killer - Los Angeles Magazine». archive.md. 2017 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Michelle McNamara's tantalizing roadmap for finding a long lost serial killer». web.archive.org. 2018 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «DNA Links '70s 'East Area Rapist' to Serial Killings / Evidence sugge…». archive.md. 2017 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Tulare DA awaits reports connecting 'Golden State Killer' to 'Visalia Ransacker'» (անգլերեն). ABC30 Fresno. 2018 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Visalia detective came face to face with 'Visalia Ransacker' serial killer in 1975» (անգլերեն). ABC30 Fresno. 2018 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Crompton, Larry Sudden Terror. — AuthorHouse, 2010. — ISBN 978-1-4520-5241-0
- ↑ «The Original Night Stalker». Cold Case Files. Season 2. Episode 22. May 28, 2000. A&E Networks.
- ↑ «How DNA Fights Crime / Other states make better use of technology - SFGate». web.archive.org. 2018 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «'Original Night Stalker,' active across California, eludes police for…». archive.md. 2017 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Justice Dept , Federal Bureau of Investigation The FBI Story 2016. — Government Printing Office, 2017. — 156 с. — ISBN 9780160937354
- ↑ Ольга Страховская (2018 թ․ ապրիլի 26). «В США арестовали маньяка, которого не могли поймать 40 лет. Два месяца назад о нем вышла книга — и это оживило интерес к делу» (ռուսերեն). Meduza. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Liz Gonzalez (2018 թ․ ապրիլի 25). «Authorities believe alleged Golden State Killer is also Visalia Ransacker». KBAK. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Visalia Ransacker suspect was a 'black sheep,' described as a loner in Exeter» (անգլերեն). Visalia Times-Delta and Tulare Advance-Register. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ By. «Golden State Killer suspect linked to Visalia mystery, was an Exeter police officer» (անգլերեն). fresnobee. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Golden State Killer suspect arraigned on rape-related charges» (անգլերեն). NBC News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Don Thompson. «Golden State Killer suspect faces 26 murder and rape-related consolidated charges». chicagotribune.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Arango, Tim (2018 թ․ ապրիլի 27). «To Catch a Killer: A Fake Profile on a DNA Site and a Pristine Sample». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Matt Ford (2016 թ․ սեպտեմբերի 29). «After Cosby, California Ends Statute of Limitations on Rape» (անգլերեն). The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 20,0 20,1 «navy veteran service» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Joseph J. DeAngelo expected home on leave from Navy soon» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Suspect in Serial Killings Is Vietnam War Veteran Living in California». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «What We Know About Joseph DeAngelo, the Golden State Killer Suspect». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Romero, Sheyanne N. (2021 թ․ մայիսի 7). «Tulare County DA collecting impact statements from community on Visalia Ransacker». The Visalia Times-Delta (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Garcia, Natalie (2007). «Retired officer looking to solve 1975 cold case» (PDF). Visalia Times-Delta. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ McNamara, Michelle; Oswalt, Patton; Flynn, Gillian (2018). I'll Be Gone in the Dark: One Woman's Obsessive Search for the Golden State Killer (անգլերեն). HarperCollins. էջեր 88–91. ISBN 978-0-06-231980-7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «The Visalia Ransacker – Incidents». www.visaliaransacker.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Bowker, Michael (2018 թ․ սեպտեմբերի 28). «Unsolved Mystery?». Sacramento. Sacramento, California: Hour Media LLC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Ep. 9 The Visalia Ransacker, Part Two (անգլերեն), Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին, Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին
- ↑ «Ep. 8 The Visalia Ransacker, Part One» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «12-26-75 - Golden State Killer». 12-26-75 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Ольга Страховская (2018 թ․ ապրիլի 28). «Американская полиция искала «Убийцу из Золотого штата» 40 лет. И вычислила маньяка с помощью сервиса, помогающего найти родственников и предков» (ռուսերեն). Meduza. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Cassie Dickman. «Joseph James DeAngelo pleads guilty to 13 murders tagged to California's 'Golden State Killer'». USA TODAY (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Amelia McDonell-Parry, Amelia McDonell-Parry (2018 թ․ դեկտեմբերի 7). «Golden State Killer Trial: Joseph DeAngelo Case Could Last 10 Years». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Katie Dowd, SFGATE (2019 թ․ ապրիլի 10). «Golden State Killer suspect appears in court nearly one year after arrest». SFGate. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Eliott C. McLaughlin and Stella Chan CNN. «Golden State Killer pleads guilty to murders in yearslong spree». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Murphy, Heather (2020 թ․ հունիսի 29). «Joseph DeAngelo Pleads Guilty in Golden State Killer Cases». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Fieldstadt, Elisha (2020 թ․ օգոստոսի 21). «Golden State Killer Joseph DeAngelo sentenced to life without possibility of parole». NBC News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Анастасия Гулиджанян (2020 թ․ հուլիսի 9). «На HBO вышел сериал «Я исчезну во тьме» — о маньяке Джозефе Деанджело, которого не могли найти 40 лет». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Website devoted to East Area Rapist-Original Night Stalker’s capture
- Arts & Entertainment Channel’s COLD CASE FILES program #46 about Original Night Stalker
- A website devoted to this and related cases debuted in 2006 and features maps and documents related to the cases Արխիվացված 2021-02-02 Wayback Machine
- Michelle McNamara. In the Footsteps of a Killer. Los Angeles Magazine, 27.02.2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Ջեյմս ԴեԱնջելո» հոդվածին։ |
|