Ջերմոցային մշակաբույսեր
Արտաքին տեսք
Ջերմոցային մշակաբույսեր, բանջարային բույսեր, որոնց աճեցնում են ջերմոցներում վաղ բերք, ինչպես նաև սերմեր ստանալու համար։ Ջերմոցային մշակաբույսերի աճեցմամբ հնարավորություն է ստեղծվում ամբողջ տարին թարմ բանջարեղեն մատակարարել բնակչությանը։ Դրանց թվին են պատկանում վարունգը, լոլիկը, ծաղկակաղամբը, տաքդեղը և այլն։ Գործնականում հայտնի են դրանց աճեցման տարբեր մեթոդներ՝ ցանք սերմերով, սածիլում, հետագա աճեցում մինչև հասունացումը (կանաչ սոխ, ծաղկակաղամբ)։ Սեզոնի ընթացքում ջերմոցներում կարելի է ստանալ տարբեր մշակաբույսերի մի քանի բերք։ Դրանց խնամքը ՝ լուսավորության, ջերմության, օդի և խոնավության անհրաժեշտ պայմանների ապահովում, սնուցում, պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ։ Բերքը հավաքում են տեխնիկական և սերմնային հասունացմանը համապատասխան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 508)։ |