Ջերալդին Լի Ռիչմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերալդին Լի Ռիչմոնդ
անգլ.՝ Geraldine L. Richmond
Ծնվել էհունվարի 17, 1953(1953-01-17) (71 տարեկան)
Salina, Կանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գիտական գրող
Հաստատություն(ներ)Օրեգոնի համալսարան և Բրին Մոր քոլեջ
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԿանզաս նահանգի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավարGeorge C. Pimentel?
Պարգևներ
 Geraldine Lee Richmond Վիքիպահեստում

Ջերալդին Լի Ռիչմոնդ (անգլ.՝ Geraldine Lee «Geri» Richmond, հունվարի 17, 1953(1953-01-17), Salina, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, քիմիկոս։ Օրեգոնի համալսարանի պրոֆեսոր, որտեղ աշխատում է սկսած 1985 թվականից, ԱՄՆ ազգային ԳԱ անդամ (2011)[12]։ Պարգևատրվել է Ազգային գիտական մեդալով (2015)։ 2015 թվականից ԱՄՆ Պետդեպարտամենտի գիտական պատվիրակ, 2016 թվականից Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի քարտուղար։ 1998 թվականին COACh համահիմնադիր։

Ավարտել է Կանզաս նահանգի համալսարանը (քիմիայի բակալավր 1975), որտեղ սովորել է 1971 թվականից։ 1980 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում Բերկլին ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան ֆիզիկական քիմիայի ոլորտում, որի համար այնտեղ աշխատում էր 1976 թվականին, գիտական ղեկավար Ջ. Կ. Փայմենթել[13]։

2012 թվականին Բ. Օբամայի կողմից նշանակվել է Ազգային գիտական խորհրդի նախագահ։ 2016 թվականին գիտության զարգացման աջակցության Ամերիկյան ասոցիացիայի նախագահ։

Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ (2006), Ամերիկայի քիմիական (2011) և ֆիզիկական (1993) ընկերություններ, գիտության զարգացման աջակցության Ամերիկյան ասոցիացիա (2004), Գիտության կանանց ասոցիացիա (2008)։ Կիրառական սպեկտրոսկոպիայի ընկերության անդամ՝ 2008 թվականից, պատվավոր անդամ՝ 2009 թվականից։

Մրցանակներ և պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլոունի կրթաթոշակ (1985)
  • Երիտասարդ հետազոտողի նախագահական մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (1985)
  • Կամիլ և Հենրի Դրեյֆուս (1986)
  • Քոբլենձ Ընկերության Սպեկտրոսկոպիայի մրցանակ (1989)
  • Ստեղծագործական հետազոտության մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (1991)
  • Ֆակուլտետի մրցանակ կին գիտնականների և ճարտարագետների համար, Ազգային գիտական ֆոնդ (1991)
  • Ագնես Ֆեյ Մորգանի հետազոտությունների մրցանակ (1993)
  • Գարվան-Օլինի շքանշան, Ամերիկյան քիմիական ընկերություն (1996)
  • Գիտության, մաթեմատիկայի եւ ճարտարագիտական մենթորինգի գերազանցության համար Նախագահական մրցանակ (1997)
  • Ստեղծագործական հետազոտության մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (2000)
  • Առաջնորդության մրցանակ, Ազգային գիտական ֆոնդ (2001)
  • Օրեգոնի ունիվերսալ գիտական մրցանակ, Օրեգոնի ԳԱ (2001)
  • Սպեկտրոմետրական անալիզների մրցանակ, Ամերիկյան քիմիական ընկերություն (2002)
  • Սփայերի շքանշան, Ֆարադեյի բաժին, Թագավորական քիմիական ընկերություն (2004)
  • Մրցանակ քիմիական գիտություններում կանանց քաջալերման համար, Ամերիկյան քիմիական ընկերություն (2005)
  • Քիմիական հետազոտությունների խորհուրդ (2006)
  • Գուգգենհայմի կրթաթոշակ (2007)
  • Բոմեմ Մայքլսոնի մրցանակ, Քոբլենզ Ընկերություն (2008)
  • Ջոուել Հ. Հիլբրանդի մրցանակ Ամերիկյան քիմիական ընկերություն (2011)
  • Չարլզ Լաթրոփ Փարսոնսի մրցանակ (2013)
  • Դեյվիսոն Գերմեն մրցանակը ատոմային և մակերեսային ֆիզիկայի բնագավառում, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն (2013)
  • Պիտսբուրգի սպեկտրոսկոպիայի մրցանակ, Պիտսբուրգի սպեկտրոսկոպիայի միություն (2014)
  • Ազգային գիտական շքանշան (2015)
  • Հոուարդ Վոլամի մրցանակ Գիտության և տեխնոլոգիաների գերազանց նվաճումների համար (2017)
  • Մտցվել է փառքի Դահլիճ, Մանհեթենի ավագ դպրոց (2018)
  • Պրիստլիի շքանշան (2018)[14],Ամերիկյան քիմիական ընկերության բարձրագույն պարգև
  • Լայնուս Փոլինգի մրցանակ (2018)
  • Իլլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի և Կանզաս նահանգի Համալսարանի պատվավոր դոկտոր (երկուսում էլ 2017 թվականից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/francis-p-garvan-john-m-olin-medal.html
  2. https://www.iotasigmapi.org/past-award-winners
  3. https://www.aps.org/programs/honors/prizes/davisson-germer.cfm
  4. https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/priestley-medal.html
  5. https://acspss.org/pauling-medal-award/
  6. https://www.acs.org/funding/awards/charles-lathrop-parsons-award/past-recipients.html
  7. https://www.acs.org/funding/awards/acs-award-for-encouraging-women-into-careers-in-the-chemical-sciences/past-recipients.html
  8. https://www.sciencehistory.org/othmer-gold-medal
  9. https://www.cmu.edu/dickson-prize/past-winners/index.html
  10. https://www.coblentz.org/awards/the-coblentz-award/
  11. https://www.acs.org/funding/awards/joel-henry-hildebrand-award-in-the-theoretical-and-experimental-chemistry-of-liquids/past-recipients.html
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. https://richmondscience.uoregon.edu/professional-information/education/
  14. https://around.uoregon.edu/content/american-chemical-society-gives-top-award-uos-geri-richmond

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Լի Ռիչմոնդ» հոդվածին։