Ջեյդ (Կլոն)
Ջեյդ Էլ Ադիբ Ռաշիդ/Ջեյդ Մեբարաք, արաբ հորինված կին և բրազիլական «Կլոն» հեռուստասերիալի կերպար (2001–02)։ Հեռուստասերիալի բրազիլական տարբերակում Ջեյդի կերպարը մարմնավորել է բրազիլացի հայտնի դերասանուհի Ջիովաննա Անտոնելլին, որը դերասանուհուն բերել է մեծ հռչակ ոչ միայն Բրազիլիայում, այլ ողջ աշխարհում[1]։ Կերպարի հեղինակը Գլորիա Պերեզն է։
Հեռուստասերիալի մեքսիկական տարբերակում Ջեյդի կերպարը մարմնավորել է մեքսիկացի դերասանուհի Սանդրա Էչևեյրան։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյդը ծնողների միակ զավակն է։ Նրա ծնողները ծնունդով Մարոկկոյից էին։ Չնայած ծնվելով մուսուլմանական ընտանիքում՝ նա իր մանկությունը և պատանեկությունն անց է կացրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Երբ նա ստիպված է լինում վերադառնալ Մարոկկո, մեծ խնդիրներ է ունենում պահպանողական հայացքների և իսլամական կանոնների հետ, որոնք անընդունելի էին նրա համար։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյդն իր մորը կորցրել է դեռ պատանեկան հասակում։ Մահվան մահճում մայրը խնդրել է Ջեյդին վերադառնալ հայրենիք՝ Մարոկկո, բնակվել ամուսնու հորեղբայր Ալիի տանը։
Հորեղբայր Ալի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալին Ջեյդի հորեղբայրն է։ Երբ Ջեյդի հայրը մահացել է, ավանդույթի համաձայն Ալին Ջեյդին բերել է իր տուն, քանի որ աղջնակը համարվում էր նրա ընտանիքի անդամ։ Այդուհանդերձ, լսելով Ջեյդի մոր խնդրանքին, որոշում է աղջնակին թույլ տալ մոր հետ վերադառնալ Բրազիլիա։
Մոր մահից հետո, Ջեյդը, անսալով մոր խնդրանքը, հետ է վերադարձել Մարոկկո՝ բնակվելու հորեղբայր Ալիի տանը։ երբ նա վերադարձել է Մարոկկո, նրա լիբերալ հայացքները չեն ողջունվել ընտանիքի անդամների կողմից։ Հորեղբայր Ալին փորձում է Ջեյդին դաստիարակել իսլամական կանոններով՝ նշելով, որ մոր հետ բնակվելը բացասաբար է ազդել աղջկա վրա։ Այդուհանդերձ, Ջեյդը շարունակում է գործել անթույլատրելի արարքներ և շատ հաճախ ամոթով թողնում Ալիին։
Հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկաս Ֆերերը Ջեյդի կյանքի գլխավոր սերն է։ Նրանք հանդիպել են Մարոկկոյում, հորեղբայր Ալիի տանը, երբ Ջեյդը վերադարձել էր հայրենիք։ Լուկասն առաջին հայացքից սիրահարվել է նրան, երբ Ջեյդը պարում էր արաբական երաժշտության տակ։ Ջեյդը նույնպես նկատում է նրան և սիրահարվում։ Նրանք գաղտնի հանդիպում են և բազմիցս որոշում են փախչել, սակայն այդ փորձերը միշտ ձախողվում են։ Երբ պարզ է դառնում, որ Սայիդը ցանկանում է սպանել Լուկասին, եթե նա նորից մոտենա Ջեյդին, Ջեյդը, Լուկասին փրկելու համար, ասում է, որ երբեք չի սիրել նրան և օգտագործել է հաճույքի համար։ Արդյունքում, Լուկասը հուսալքվում է։
Ցավն ամոքելու նպատակով՝ նա խորանում է աշխատանքի մեջ, ցանկանալով դառնալ իր հոր՝ Լեոնիդաս Ֆերերի սիրելի որդին, որը մշտապես ցանկացել է։ Նա ամուսնանում է իր երկվորյակ եղբոր՝ Դիեգոյի հարսնացու Մայիսայի հետ, որի արդյունքում ծնվում է նրանց դուստրը՝ Մելը։ Չնայած, որ Ջեյդը կոտրել էր նրա սիրտը և ամբողջ ժամանակը նրանք չէին կարողանում հանդիպել, Լուկասը շարունակում է սիրել նրան և փորձում հաղթահարել այն խոչընդոտները, որոնք ծագում են նրա ընտանիքի, ընկերների և երբեմն նաև հենց Ջեյդի ներգործության արդյունքում։
Սայիդ Ռաշիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սայիդը Ջեյդի առաջին ամուսինն է։ Սկզբում հորեղբայր Ալին որոշել էր, որ նա պետք է ամուսնանա Լատիֆայի հետ, բայց հետո պարզվել է, որ նրանք լույս աշխարհ են եկել միևնույն բուժքրոջ օգնությամբ, ինչը մուսուլմանական կրոնով նշանակում էր, որ նրանք համարվում են քույր և եղբայր և չեն կարող ամուսնանալ։ Քանի որ Ջեյդը շարունակում էր սիրել Լուկասին, նա փորձում է ձախողել իր հարսանիքը, սակայն ձախողվում է։ Շուտով Ջեյդը և Սայիդը ամուսնանում են և ամուսնական առաջին գիշերը Սայիդը իմանում է, որ Ջեյդը կույս չէ։ Քանի որ Սայիդը սիրում էր Ջեյդին, նա դանակով կտրում է ձեռքը և կաթեցնում անկողնում վրա՝ դրանով Ջեյդին փրկելով մտրակի 100 հարվածներից։
Ջեյդը, տառապելով Սայիդի հետ ամուսնական կյանքից, բազմիցս փորձում է համոզել Սայիդին բաժանվել իրենից՝ պատճառաբանելով, որ ավելի լավ է մնա միայնակ, քան չսիրած տղամարդու հետ։ Որոշ ժամանակ անց նա իմանում է, որ հղի է Սայիդից։ Նա ընկնում է սթրեսի մեջ, քանի որ չէր ցանկանում լույս աշխարհ բերել երեխայի, որ սիրելի տղամարդուց չէր։ Ավելի ուշ, նա իմանում է, որ չի կարող իր մոտ պահել երեխային։ Ավանդույթի համաձայն, ծնվելուց հետո, երեխան կմնար Սայիդի մոտ և որևէ կապ չէր ունենա Ջեյդի հետ։ Երեխայի ծնունդից հետո՝ Ջեյդը փորձում է փախչել դստեր՝ Հատիջայի հետ, սակայն նրանց բռնում են հորեղբայր Ալիի մարդիկ։ Նա վերադառնում է Սայիդի տուն, որտեղ խնդրում է Սայիդին հետ ընդունել իրեն որպես կին և խնամել աղջկան։ Քանի որ Սայիդը դեռ սիրում էր Ջեյդին, համաձայնվում է։
Տարիներ անց, երբ Ջեյդը և Լուկասը նորից են հանդիպում, նրանք որոշում են միասին փախչել, բայց այդ ժամանակ նրանք որոշում են Հատիջային իրենց հետ տանել։ Սայիդը շուտով իմանում է այդ մասին և բաժանվում Ջեյդից։ Նա իր մոտ է պահում Հատիջային, որը համաձայնվում է մնալ մոր մոտ, երբ իմանում է մոր պլանների մասին։ Սայիդը, գտնվելով դեպրեսիայի մեջ, ցանկանում է նորից ամուսնանալ Ջեյդի հետ։ Սակայն իսլամական կանոններն արգելում էին այդ։ Ջեյդը պետք է ամուսնանար մեկ այլ տղամարդու հետ, մինչև Սայիդը կարող էր ամուսնանալ նրա հետ։ Սայիդը դիմում է իր ընկերոջը՝ Զեյնին և խնդրում մեկ օրով ամուսնանալ Ջեյդի հետ, իսկ այնուհետ՝ հետ վերադարձնել նրան։
Զեյն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զեյնը Ջեյդի երկրորդ ամուսինն է։ Սկզբում նա չէր ցանկանում ամուսնանալ Ջեյդի հետ, բայց շփվելով և ճանաչելով նրան, Զեյնը փոխում է իր մտադրությունը և խնդրում Ջեյդին իր հետ ապրել վեց ամիս։
Լեո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոն Լուկասի կլոնն է։ Նա ոչ միայն արտաքնապես նման է Լուկասին, այլև կիսում է միևնույն զգացմունքները Ջեյդի նկատմամբ։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատիջա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատիջան Ջեյդի և Սայիդի դուստրն է։ Նա ցանկանում է, որ իր ծնողները լինեն միասին և նրանք երջանիկ լինեն՝ որպես մեկ ընտանիք։ Երբ նա իմանում է, որ իր մայրն սիրահարված է Լուկասին, նա նեղանում և հրաժարվում է մորից։
Զարմիկներ և զարմուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամիրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամիրան Ջեյդի զարմուհին է։ Նա Լատիֆայի և Մոհամեդի դուստրն է։ Նա իր մորաքրոջ՝ Ջեյդի նման ազատամիտ է և չի ընդունում մուսուլմանական բարքերը, որոնք իր ծնողները փորձում են պարտադրել նրան։
Ամին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամինը Ջեյդի զարմիկն է։ Նա Լատիֆայի և Մոհամեդի որդին է։ Սիրահարված է իրենց թաղամասում բնակվող Կառլային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.