Լուկաս Ֆերեր
Լուկաս Ֆերաս | |
---|---|
Ամուսին(ներ) | Մարիսա Անտոնելի Ջեյդ Ռաշիդ |
Երեխա(ներ) | Մել Ֆերաս (Մել) |
Բարեկամ(ներ) | Լեոնարդո Ֆերաս (հայր) Թերեզա (մայր) Դիեգո Ֆերաս (երկվորյակ եղբայր) Լեո (Կլոն) |
Լուկաս Ֆերաս, բրազիլացի հորինված տղամարդ և բրազիլական «Կլոն» հեռուստասերիալի կերպար (2001–02)[1]: Հեռուստասերիալի բրազիլական տարբերակում Լուկասի կերպարը մարմնավորել է բրազիլացի հայտնի դերասան Մուրիլու Բենիսիուն, որը դերասանին մեծ հռչակ է բերել ոչ միայն Բրազիլիայում, այլև ողջ աշխարհում։ Կերպարի հեղինակը Գլորիա Պերեզն է։
Հեռուստասերիալի մեքսիկական տարբերակում Լուկասի կերպարը մարմնավորել է հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը։
Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկասը ռոմանտիկ և զգայուն տղամարդ է։ Նա Լեոնարդո Ֆերերի որդին է և ունի երկվորյակ եղբայր՝ Դիեգոն։ Նա երազում է դառնալ կիթառահար, սակայն չի ստացվում, քանի որ հայրը դեմ է այդ որոշմանը։ Նա սիրահարվում է երիտասարդ արաբուհի Ջեյդին և պայքարում իր սիրո համար։ Նրա երկվորյակ եղբայրը մահանում է ավիավթարի ժամանակ, երբ, ընդամենը, քսան տարեկան էր։ Մնալով ընտանիքի միակ զավակը, նա թողնում է կիթառահար դառնալու իր ցանկությունը և փորձում զբաղվել հոր բիզնեսով, որով նախկինում զբաղվում էր Դիեգոն։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկասի մայրը մահացել է, երբ ծննդաբերել է երկվորյակներ Լուկասին և Դիեգոյին։ Նա իր մեջքի վրա ունեցել է նշան, որը ժառանգել են և Լուկասը, և Դիեգոն։
Հայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնարդո Ֆերերը Լուկասի հայրն է։ Նա ձեռնարկատեր է և ունի սեփական բիզնես։ Նա շատ խիստ է և փորձում է կառավարել որդու կյանքը։
Եղբայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիեգո Ֆերերը Լուկասի երկվորյակ եղբայրն է։ Ի տարբերություն Լուկասի, նա բավականին աշխույժ և համարձակ երիտասարդ է։ Մահացել է ավիավթարի ժամանակ։
Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյդ Ռաշիդը Լուկաս Ֆերերի կյանքի գլխավոր սերն է։ Նրանք հանդիպել են Մարոկկոյում, հորեղբայր Ալիի տանը, երբ Ալբիերին Լուկասին իր հետ տարել էր ընկերոջ տուն։ Լուկասն առաջին հայացքից սիրահարվել է նրան, երբ Ջեյդը պարում էր արաբական երաժշտության տակ։ Ջեյդը պարում էր ավանդական հագուստներով։ Մարոկկոյում, կինը միայն իր ամուսնու համար կարող է այդպիսի հագուստով պարել։ Համաձայն այդ երկրի ավանդույթների՝ կինը չի կարող իր դեմքը բացել օտար տղամարդու առաջ։ Բայց այդ օրը, Լուկասը տեսնում է նրա դեմքը և առաջին հայացքից սիրահարվում նրան։ Նրանք սկսում են գաղտնի հանդիպել, իսկ առաջին հանդիպումից մի քանի օր անց կենակցում են իրար։ Երբ պարզ է դառնում, որ Սայիդը ցանկանում է սպանել Լուկասին, եթե նա նորից մոտենա Ջեյդին, Ջեյդը, Լուկասին փրկելու համար, ասում է, որ երբեք չի սիրել նրան և օգտագործել է հաճույքի համար։ Արդյունքում, Լուկասը հուսալքվում է։
Ցավն ամոքելու նպատակով՝ նա խորանում է աշխատանքի մեջ, ցանկանալով դառնալ իր հոր՝ Լեոնիդաս Ֆերերի սիրելի որդին, որը մշտապես ցանկացել է։ Նա ամուսնանում է իր երկվորյակ եղբոր՝ Դիեգոյի հարսնացու Մարիսայի հետ, որի արդյունքում ծնվում է նրանց դուստրը՝ Մելը։ Չնայած, որ Ջեյդը կոտրել էր նրա սիրտը և ամբողջ ժամանակը նրանք չէին կարողանում հանդիպել, Լուկասը շարունակում է սիրել նրան և փորձում հաղթահարել այն խոչընդոտները, որոնք ծագում են նրա ընտանիքի, ընկերների և երբեմն նաև հենց Ջեյդի ներգործության արդյունքում։
Մարիսա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիսան Լուկասի կինն է։ Սկզբում նա եղել է Դիեգոյի սիրած աղջիկը։ Մահվան օրը Դիեգոն պատրաստվում էր մասնակցել Մարիսայի ծննդյան արարողությանը։ Հանկարծակի առաջացած փոթորկի արդյունքում Դիեգոն ավիավթարի է ենթարկվում, երբ վարում էր ընտանեկան ուղղաթիռը։ Քանի որ Մարիսան չի կարողացել արտահայտել իր սերը Դիեգոյի նկատմամբ, նա արագ սիրահարվում է Լուկասին։ Նա փորձել է նվաճել Լուկասի սիրտը, սակայն միշտ ձախողվել է։ Ավելի ուշ, նրանք ամուսնացել են, երբ Լուկասն իմացել է Ջեյդի ամուսնության մասին։ Ավելի ուշ, Մարիսան ծննդաբերում է Լուկասի աղջկան՝ Նատալյային, որին բոլորն անվանում են Մել։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալիան Լուկասի և Մարիսայի դուստրն է։ Նա ցանկանում է, որ իր ծնողները լինեն միասին և ապրեն երջանիկ։ Երբ նա իմանում է, որ իր ծնողների ամուսնությունը չի կարող շարունակվել, դառնում է թմրամոլ։
Կլոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեո[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոն (մեքսիկական տարբերակում՝ Օսվալդո Դանիել) Լուկասի և Դիեգոյի կլոնն է, որին ստեղծել է Ալբիերին։ Չնայած, որ նա նման է Լուկասին, այդուհանդերձ ունի Դիեգոյի բնավորության գծերը, ամբիցիոզ է և հանդիպում է բազմաթիվ աղջիկների հետ։ Բայց նա նույնպես զգայում և ռոմանտիկ բնավորություն ունի, որը հետագայում նույնպես սիրահարվում է Ջեյդին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.