Ջարիլգաչի բնության ազգային պարկ
Ջարիլգաչի բնության ազգային պարկ, (ուկրաիներեն՝ Джарилгацький національний природний парк), Ուկրաինայի Խերսոնի մարզի Ջարիլգաչ կղզում գտնվող ազգային պարկ Հիմնվել է 2009 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մակերեսը 10000 հա է։
Պարկի մեջ է մտնում նաև Ջարիլգաչի ծոցը, որը ըստ Ռամսարյան կոնվենցիայի հատուկ պաշտպանության ռեժիմով միջազգային նշանակության ջրային-ճահճային տարածք է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին Ջարիլգաչ կղզին ընդգրկվել է Ասկանիա-Նովա արգելոցի կազմում։ 1927 թվականին ստեղծվել է Պրիմորսկի արգելոցը 32000 հա տարածքով։ Արգելոցի տարածքում էին Ջարիլգաչ կղզին, Տենդրովսկայա ցամաքալեզվակը, Դոլգի, Օռլով, Բաբին, Սմոլենսկի կղզիները և Ջարիլգաչի ծոցի ջրատարածքի արևմտյան մասը։ Բայց շուտով արգելոցը լուծարվել է։ 1947 թվականին ստեղծվել է 300 հա տարածքով Ջարիլգաչի բուսաբանական համամիութենական նշանակության որսարգելոց։
Ջարիլգաչի բուսաբանական որսարգելոցի հիման վրա 2009 թվականին բնապահպանական, գիտական, գեղագիտական մեծ նշանակություն ունեցող Սև ծովի հյուսիսային ափի բնության և պատմա-մշակութային համալիրների պահպանման նպատակով, համաձայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանի ստեղծվել է Ջարիլգաչի բնության ազգային պարկը[1][2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիկտոր Յուշչենկոյի հրամանը (ուկր.)
- ↑ Մերձսևծովյան մարգարիտները Արխիվացված 2019-03-01 Wayback Machine (ուկր.)