Ջալալեդդին (վեպ)
Ջալալեդդին | |
---|---|
Հեղինակ | Րաֆֆի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման տարեթիվ | 2006 |
Ջալալեդդին, հայ գրող Րաֆֆու պատմա-գեղարվեստական նշանավոր գործերից առաջինը և արդի հայ գրականության կարևոր հանգրվաններից[1][2]։ Վեպն առաջին անգամ շարքի տեսքով հրատարակվել է Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» հայկական թերթի ութ համարներում 1878 թվականին (նկարագրվող իրադարձություններից ուղիղ մեկ տարի անց)։ Վերնագիրը հիմնված է քուրդ զորավար Շեյխ Ջալալեդդինի անվան վրա[3], ով ռուս-թուրքական վերջին պատերազմի սկզբում (1877-78) իր զորքերը գլխավորում էր Վանի վիլայեթի արևելյան մասում գտնվող հայկական և ասորական գյուղերի դեմ բռնի արշավանքներում։ Թեև պատմությունը հորինված է, Րաֆֆին պատմական մանրամասները հիմնել է ականատեսների վկայությունների վրա։ Րաֆֆու տրամադրած առանցքային պատմական տեղեկատվության մեծ մասը համապատասխանում է բրիտանացի թղթակիցներին, ովքեր այդ ժամանակ գտնվում էին Արևելյան Օսմանյան կայսրությունում[4]։
Համառոտ ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության իրադարձությունները տեղի են ունենում Վանի վիլայեթի արևելյան մասում՝ պատմական Աղբակ գավառում։ Վեպը պատմում է հայ երիտասարդ Սարհատի մասին, ով ապրում է ավազակի կյանքով և ձգտում է իր սիրեցյալ Ասլիին փրկել Շեյխ Ջալալեդդինի գլխավորած կողոպտիչ քրդերից։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերեն թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալալեդդինի առաջին թարգմանությունը ֆրանսերեն կատարել է Արշակ Չոպանյանը (հրատարակվել է որպես «Ջելալեդդին»), որը 1896-1897 թվականներին հինգ համարներով հայտնվել է Revue des revues-ում։
Ռուսերեն թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին լույս է տեսել Ն.Բոգատուրովայի ռուսերեն թարգմանությունը։
Անգլերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կ.Անդրեասյան (1906)
Դոնալդ Աբգարյան (2006)[5]
Բեյոն Միլոյան և Քիմբերլի Մաքֆարլեյն (2019)[6]
Արտաքին հղումեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Heritage of Armenian Literature, vol. 3, Agop J. Hacikyan, ed., Wayne State University Press, 2005, p. 87
- ↑ Louise Nalbandian, The Armenian Revolutionary Movement, University of California Press, 1963, p. 64
- ↑ Kevork B. Bardakjian, A Reference Guide to Modern Armenian Literature, Wayne State University Press, 2000, p. 145
- ↑ «Jalaleddin and the Russo-Turkish War of 1877-1878». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Published by Taderon Press
- ↑ «Sophene Armeniaca». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.