Պրետոր
Արտաքին տեսք
Պրետոր (լատին․՝ praetor, praeitor — առաջնորդող, առջևից գնացող), պետական պաշտոն Հին Հռոմում։ Վաղ Հռոմեական հանրապետության ժամանակաշրջանում բարձրագույն պաշտոնների (կոնսուլներ և դիկտատորներ) անվանումը։ Մ․ թ․ ա․ 367/366 թվականներին հիմնվել է պրետորի պաշտոնը իբրև կոնսուլի կրտսեր պաշտոնակից, որը վարել է քաղաքացիական դատական գործեր, իսկ կոնսուլի բացակայության ժամանակ ունեցել է բարձրագույն իշխանություն։ Պրետորական պարտականությունների կատարումից հետո ուղարկվել են պրովինցիաներ՝ իբրև պրոպրետոր կամ պրոկոնցուլ։ Կայսրության ժամանակաշրջանում պրետոր են անվանել նաև քաղաքների բարձր պաշտոնյաներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 426)։ |
|