Պուշկինի փողոց (Կազան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պուշկինի փողոց (այլ կիրառումներ)
Պուշկինի փողոց թաթ.՝ Пушкин урамы | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կազան, 1-ին ոստիկանական տեղամաս և Վախիտովսկի շրջան |
Երկարություն | 1900 ± 1 մետր |
Անվանվել է | Ալեքսանդր Պուշկին |
Փոստային ինդեքս | 420015, 420060, 420107 և 420111 |
Պուշկինի փողոց (թաթ.՝ Пушкин урамы), Կազանի կենտրոնական փողոցներից մեկը, որն անվանվել է Ալեքսանդր Պուշկինի անունով 1899 թվականին՝ իր ծննդյան, բանաստեղծի 100-ամյակի տոնակատարության ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին Ֆեոդորովյան անվանումով փողոցը սկսվել է Կազանկա գետի վերին ափի Ֆեոդորովյան երրորդություն վանքից։ Փողոցի շարունակությունն էր 1-ին թատերական փողոցը, որը մինչև այգի անցնում էր Թատերական հրապարակով։ 1899 թվականին այդ փողոցները միավորվել և անվանվել են Ալեքսանդր Պուշկինի անունով՝ նրա 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ 1996 թվականին Պուշկինի փողոցը միացվել է Կույբիշևի փողոցի հետ[1] և այսպիսով ձգվելով մինչև Կույբիշևի հրապարակ (այժմ`Տուկայի հրապարակ) և Տուկայի անվան պուրակ։
Շինություններ փողոցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուրակներ և հրապարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուշկինի փողոցի մոտակայքում է գտնվում Տուկայի պուրակը և Լենինի այգին, այն անցնում է Տուկայի հրապարակով, Ազատության հրապարակով և ավարտվում է Սուլթան Գալիևի հրապարակում։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Պուշկինի հուշարձան
- Ալեքսանդր Բուտլերովի հուշարձան
- Մուլլանուր Վախիտովի հուշարձան
- Լև Գումիլյովի հուշարձան
- Գաբդուլլա Տուկայի հուշարձան
- Վլադիմիր Լենինի հուշարձան
Շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցում են գտնվում Թաթարստանի և Կազանի համար կարևոր վարչական շենքեր, մշակութային հաստատություններ, առևտրի կենտրոններ, ուսումնական հաստատություններ, տներ և հյուրանոցներ։
Վարչական շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթարստանի Հանրապետության նախարարների կաբինետ
- Թաթարստանի Հանրապետության պետական խորհուրդ
- Թաթարստանի Հանրապետության Գերագույն դատարան
- Թաթարստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
- Կազանի ռատուշա
- Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Թաթարստանի Հանրապետության մասնաճյուղ
Մշակութային հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կազան» ազգային-մշակութային կենտրոն
- Ս. Սայդաշևի անվան պետական մեծ համերգասրահ
- Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոն
- Կազանի համալսարանի մշակութա-սպորտային համալիր
Առևտրի կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոլցո»
- «Colosseum»
- «ԳՈւՄ»
Կրթական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազանի պետական կոնսերվատորիա
- Թաթարական հանրագիտարանի և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ
- Արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Հյուրանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրանդ հոթել Կազան»
- «Թաթարստան»
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցով անցնում են ավտոբուսներ (երթուղիներ՝ 10, 10 ա, 29, 30, 35, 35ա, 54, 63, 71, 90 և 91) և տրոլեյբուսներ (երթուղիներ՝ 2, 3, 5, 7 և 8)։ Այն նաև հատվում է մետրոպոլիտենի գծով («Գաբդուլլա Տուկայի հրապարակ» կայարան)։ Մինչև 2008 թվականն այստեղ հասնում էր տրամվայի գիծը։
-
НефАЗ-5299 ավտոբուս
-
Тролза Оптима տրոլեյբուսներ
-
РВЗ-6М2, տրամվայ, 2005 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Главы администрации города Казани от 2 октября 1996 года № 1328.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պուշկինի փողոց (Կազան) կատեգորիայում։ |