Պոնտքիսիլթե (ջրանցույց)
' | |
Pontcysyllte Aqueduct and Canal* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Կոորդինատներ | 52°58′14″ հս․. լ. 3°05′16″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2009 (33-րդ նստաշրջան) |
Համար | 1303 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1303 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պոնտքիսիլթե (անգլ.՝ Pontcysyllte Aqueduct, վալլիերեն՝ Traphont Pontcysyllte) նավարկելի ջրանցույց Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի հյուսիս-արևելքում, Դի գետի հովիտում։ Ընկած է Քևն Մաուր և Վրոնքիսիլթե գյուղերի միջև։ Ջրանցույցով հոսում են Լլանգոլեն ջրանցքի ջրերը։ Պոնտքիսիլթեն ջրանցքակիր ամենաբարձր ջրանցույցն է աշխարհում և ամենաերկարը՝ Մեծ Բրիտանիայում[1]։ Ունի 19 թռիչք, 313 մետր ընդհանուր երկարություն, 38 մետր բարձրություն։ Ջրհորդանի խորությունը 1,6 մետր է, լայնությունը՝ 3,7 մետր, նրա մի եզրով հետիոտնային ճանապարհ է գցված[2][3][4]։
2009 թվականին Պոնտքիսիլթե ջրանցույցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[5]՝ որպես «դարակազմիկ, ուղենշային երևույթ արդյունաբերական հեղափոխության քաղաքացիական ճարտարագիտության պատմության մեջ»[6][7]։ Որոշումն ընդունելիս հատուկ ընդգծվել է կառույցի կատարյալ ներդաշնակումը բարդ տեղանքին և չափազանց կարևոր նշանակությունը կամրջաշինության հետագա զարգացման համար[8]։
Բացումից ավելի քան 200 տարի անց էլ ջրանցույցը ծանրաբեռնված կերպով օգտագործվում է և հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ջրանցքային ցանցի առավել բանուկ հատվածներից մեկը, որտեղով ամեն տարի անցնում է շուրջ 15 000 նավակ[9][10]։
Ջրանցույցը Մեծ Բրիտանիայում պաշտոնապես գրանցված է որպես առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող կառույց՝ Grade I listed building[11]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրանցույցը կառուցվել է ճարտարագետ Թոմաս Թելֆորդի նախագծերով։ Հիմքում առաջին քարը դրվել է 1795 թվականի հուլիսի 25-ին։ Քաշը նվազեցնելու նպատակով հենասյուները փուչ են կառուցել։ Շինարարական շաղախը պատրաստել են հանգած կրով, ջրով ու ցլի արյունով։ Հենասյուները սեպաձև են. հիմքում դրանց լայնությունը 8 մետր է, վերնամասում՝ 5 մետր[12]։ Ջրհորդանն ու դրան պահող կամարները թուջից են։ Ջրանցույցի բոլոր մասերը պատրաստվել են հատուկ այդ նպատակով գործարկված «Plas Kynaston Ironworks» գործարանում։ Շինարարության արժեքը կազմել է 45 հազար ֆունտ սթերլինգ[13]։
Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1805 թվականի նոյեմբերի 26-ին։ Նշանավոր վիպասան Վալտեր Սքոթի բնորոշմամբ՝ Պոնտքիսիլթեի ջրանցույցը կարելի է համարել արվեստի չքնաղ ստեղծագործություն[14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դիի գետահովիտը՝ դիտված ջրանցույցից
-
Ջրանցույցը՝ դիտված գետահովտից
-
Ջրանցքի դատարկումը ստուգման և պահպանության նպատակով (2009 թ.)
-
Ջրանցույցը ձմռանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Listed Buildings: Pontcysyllte Aqueduct, Trevor»» (անգլերեն). Wrexham County Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Aqueduct crowned world 'wonder'». BBC News. 2009 թ․ հունիսի 27.
- ↑ Clover, Charles (2008 թ․ հունվարի 11). «Pontcysyllte Aqueduct in World Heritage bid». Daily Telegraph.
- ↑ «Pont-Cysyllte Aqueduct» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Aqueduct crowned 'world wonder'». BBC News Online. 2009 թ․ հունիսի 27.
- ↑ «Aqueduct set for heritage status». BBC News Online. 2006 թ․ հոկտեմբերի 10.
- ↑ «Pontcysyllte Aqueduct And Canal – 'Magnificent Masterpiece Of The Canal Age' – To Be UK's Next Bid For World Heritage Status». Department for Culture, Media and Sport. 2008 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին. «It consists of 11 miles (18 kilometres) of continuous waterway, from Horseshoe Falls near Llangollen to Gledrid Bridge near Rhoswiel»
- ↑ «British Aqueduct and Canal inscribed on UNESCO's World Heritage List, French Saltworks extended» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Pontcysyllte Aqueduct and the Llangollen Canal» (անգլերեն). World Heritage Wales, Royal Commission on the Ancient and Historical Monuments of Wales. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Pontcysyllte Aqueduct And Canal - 'Magnificent Masterpiece Of The Canal Age' - To Be UK's Next Bid For World Heritage Status» (անգլերեն). culture.gov.uk. 2008 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Listed Buildings: Pontcysyllte Aqueduct, Trevor». Wrexham.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Pontcysyllte Aqueduct» (անգլերեն). Welsh Industrial Sites. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Birthday clean for aqueduct» (անգլերեն). BBC. 2003 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Plug pulled on historic aqueduct» (անգլերեն). BBC. 1998 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Memories of Pontcysyllte by Amy Douglas and Fiona Collins (2006)
- Pontcysyllte Aqueduct and Canal Nomination as a World Heritage Site: Nomination Document (Wrexham County Borough Council and the Royal Commission on the Ancient and Historical Monuments of Wales, 2008)
- The Shropshire Union Canal: from the Mersey to the Midlands and Mid-Wales by Peter Brown (2018), published by The Railway and Canal Historical Society
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Pontcysyllte Aqueduct website
- 360 Degree panoramic view at BBC Shropshire (Java Applet Required)
- Wrexham on-line tour: Pontcysyllte Aqueduct
- Construction visualisation video
- Articles on the construction of the Pontcysyllte Aqueduct from the Royal Commission on Ancient and Historical Monuments of Wales
- Management plan for the nomination as a World Heritage Site. Includes detailed description on the scope of the World Heritage site which starts at Rhoswiel and goes through to the Horseshoe Falls
- Dan Gray. «3D-анимация строительства акведука» (անգլերեն). Vimeo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտքիսիլթե (ջրանցույց)» հոդվածին։ |
|