Պողոս Պետրոսյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տեր Պողոս քահանա Պետրոսյանը ծնվել է 1907 թ. Նոր Ջուղայում։ Նախնական կրթութիւնն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխւելով Հնդկաստանի Բոմբեյ քաղաքը, բարձրագոյն կրթութիւնը շարունակել է շոտլանդական դպրոցում։
1933 թ. վերադառնում է Իրան և աշխատանքի անցնում Աբադանի նաւթային ընկերությունում, ապա զբաղվում վաճառականությամբ։
1951 թ. ուսումը շարունակել է Բէյրութի դպրեվանքում, 1953 թ. ձեռնադրւել քահանայ և դասաւանդել Նոր Ջուղայի գիշերօթիկ դպրոցում։ Այնուհետև կրթութիւնը շարունակել է Կիլիկիոյ հոգևոր դպրեվանքում։
Իր կատարած ծառայութիւնների համար պարգևատրել է Ս. Խաչի նշանով և եկեղեցու յատուկ վեղարով։ Ստացել է աւագ քահանայի կոչում' կաթողիկոսներ Զարեհ, Վազգեն և Խորեն վեհափառների կողմից։
1964 թ. տեղափոխւել է Նոր Ջուղա և շուրջ 16 տարի աշխատել Նոր Ջուղայի կրօնական խորհրդում։ Նա աշխատակցել է «Ալիք», «Այգ» և «Անթիլիաս» թերթերին։ Հեղինակ է մի շարք գրքերի' «Կոմիտաս» (1970 թ., Նոր Ջուղա), «Նոր Ջուղայի նախկին բնակիչների կեանքը» (1974 թ., Նոր Ջուղա), «Նոր Ջուղայի պատմութիւնը» երկու հատորանոց գրքի թարգմանութիւնը գրաբարից աշխարհաբար (1980-1981 թթ.)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանետ Տ Լազարյան (2012). Լիա Իվանեան (ed.). Իրանահայոց Հանրագիտարան. Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ. ISBN 978-9939-60-154-0.