Jump to content

Պերճ Ազնավուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերճ Ազնավուրյան
1917 -
ԾննդավայրՉամդուրա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Պերճ Պերճի Ազնավուրյան (1917, Չամդուրա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճ Ազնավուրյանը ծնվել է 1917 թվականին, Ախալքալաքի գավառի Չամդուրա գյուղում։ Ավարտել է Ախալքալաքի հայկական մանկավարժական ուսումնարանը։ Պատերազմից առաջ նա աշխատում էր Ախալքալաքի դպրոցներում։

Պատերազմի առաջին օրերից հակառակորդի դեմ մարտնչել է 113-րդ, 173-րդ հրետանային, 572-րդ ականանետային գնդում։ Եղել է հեռախոսային ջոկի հրամանատար։ Արժանացել է «Խիզախության համար» երկու մեդալի, Կարմիր աստղի, Փառքի երրորդ աստիճանի շքանշանների և այլ պարգևների։ Երկու անգամ վիրավորվել է և բուժվելուց հետո շարունակել ծառայությունը գործող բանակում։

Բարձրագույն կրթությունն ստացել է Թբիլիսիում և Երևանում։ Ետպատերազմյան տարիներին ֆիզիկա, մաթեմատիկա է դասավանդել սկզբում Ախալքալաքի, 1960 թվականից՝ Երևանի №№ 105, 116 և 140 դպրոցների բարձր դասարաններում։ Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 11-12։