Պերկինի ռեակցիա
Արտաքին տեսք
Պերկինի ռեակցիա, արոմատիկ ալդեհիդների և կարբոնաթթուների անհիդրիդների փոխազդեցության միջոցով β արիլակրիլաթթուների (դարչնաթթուների, նրանց ածանցյալների և նմանակների) սինթեզի եղանակ։ Ռեակցիան ընթանում է հիմնային բնույթի կատալիզատորների (կարբոնաթթուների և ածխաթթվի ալկալիական աղեր, երրորդային ամիններ) առկայությամբ։ Պերկինի ռեակցիան ընկած է Կումարինի արդ․ սինթեզի (սալիցիալադեհիդից և քացախաթթվի անհիդրիդից) հիմքում։ Ռեակցիան հայտնաբերել է Ու․ Պերկին ավագը (1868)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 274)։ |