Jump to content

Պելիոն (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պելիոն (Հունաստան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պելիոն (այլ կիրառումներ)
Պելիոն
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՄագնեսիա և Zagora-Mouresi Municipality?
Բարձրությունը ծովի մակարդակից1543 մետր
Հարաբերական
բարձրություն
1473 մետր

Պելիո (ն)[1][2][3] (հուն․՝ Πήλιο), լեռներ Հունաստանում՝ Թեսալիայի հարավ-արևելքում, Եգեյան ծովի Պագասիտիկոս ծոցի և Բեբեյդա լճի միջև։ Բարձրագույն կետը Պուրիանոս Ստավրոս գագաթն է (Πουριανός Σταυρός, 1610 մետր): Այս լեռները հիշատակել են Հոմերոսը[4][5], Պոլիբիոսը[6]: Հնում լեռան բարձրությունը չափել է Արիստոտելի աշակերտ Դիկերաքոսը։ Ըստ Դիկերաքոսի այն հավասար է 1250 քայլի (ժամանակակից տվյալներով՝ 1651 մետրի)։ Պելիոն լեռների վրա և շուրջն են ծավալվում հունական մի շարք առասպելների իրադարձությունները։ Լեռան վրա բնակվել են կենտավրոսներ, այդ թվում՝ իմաստուն Քիրոնը։ Պելիոնից հարավ առասպելական Իոլկն էր՝ Յասոնի, Պելիի և Պելեի մասին առասպելների կենտրոնը։ Այստեղ է ապրել գեղեցկուհի Կիրենան, մինչև որ սիրահարված Ապոլլոնը նրան Լիբիա է տարել ոսկե մարտակառքով, որին կարապներ էին լծված[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Карта|J-34-Б
  2. Карта|J-34-VI
  3. Карта|J-34-23-В
  4. Гомер. Илиада. II, 744, 757; XVI, 144; XIX, 391
  5. Гомер. Одиссея. XI, 315
  6. Страбон. География. 197
  7. Схолии к Аполлонию Родосскому. Аргонавтика, II, 498
  8. Лосев А. Ф. Мифология греков и римлян. — М.: Мысль, 1996. — С. 314-315. — 975 с. — ISBN 5-244-00812-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելիոն (լեռ)» հոդվածին։