Պեդրո I (Արագոնի թագավոր)
Պեդրո I | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ |
---|---|
Ծննդյան օր | 1068[1] |
Ծննդավայր | Վալյե դե Էչո, Արագոնի թագավորություն |
Վախճանի օր | 1104 |
Վախճանի վայր | Val d'Aran, Արագոնի թագավորություն |
Թաղված | Pantheon of Kings of San Juan de la Peña |
Դինաստիա | Խիմենես և Արագոնյան արքայատոհմ |
Քաղաքացիություն | Արագոնի թագավորություն և Kingdom of Pamplona |
Հայր | Սանչո I[2] |
Մայր | Isabella of Urgell? |
Ամուսին | Agnes of Aquitaine, Queen of Aragon and Navarre? և Bertha of Aragon? |
Ինքնագիր | |
Պեդրո I Սանչես (իսպ.՝ edro I de Aragón, կատ.՝ Pere I d'Aragó 1068[1], Վալյե դե Էչո, Արագոնի թագավորություն - 1104, Val d'Aran, Արագոնի թագավորություն), Արագոնի և Նավառայի թագավոր 1094 թվականից, Սոբրարբեյի և Ռիբագորսի կոմսը 1085 թվականից։
Արագոնի և Նավառայի թագավոր՝ Սանչո Ռամիրեսայի և Ուրհելյաի կոմսի՝ էրմենգոլ III-ի և Իզաբելլա Ուրհելսկայի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդրոյի ծննդյան տարեթիվը անհայտ է, սակայն Սան Հուան դե լա Պենյա վանքում գտնվող հին նամակների հիմունքներից պարզ է դառնում, որ Պեդրոն մահացել է 35 տարեկան հասակում, իսկ ըստ եզրակացության ծնվել է 1068-1069 թվականների միջակայքում[3]։ Ինչպես նաև ժամանակագրությունը ցույց է տալիս, որ Ալֆոնսո Ռամիրեսայի երեք որդիները՝ Պեդրոն, Ալֆոնսոն և Ռամիրոն ծնվել են Սանչոյի և Ֆելիսա դը Ռամերունի ամուսնությունից հետո[4], սակայն դրան հակասում է Պեդրոյի ծննդյան հավանական տարեթիվը։ Ուրհել էրմենգոլ IV կոմսի կտակը, ով որպես ժառանգորդ նշել էր Պեդրոյին, եթե նրա տղան և եղբայրները մահանային առանց երեխա ունենալու, հաստատում է այն որ Պեդրոյի մայրը եղել է էրմենգոլի քույրը՝ Իզաբելլան[5]։
1085 թվականին Պեդրոյի հայրը՝ արքա Սանչոն, նրան է հանձնում Ռիբագորսի և Սոբրարբեյի կոմսությունները։ Հոր ապաագա ժառանգորդը՝ Պեդրոն, մասնակցել է մավրերի դեմ արշավանքների։ Նա գրավել է էստադուն (1087 թվական), Մոնտեարագոն (1088 թվական), Մոնսոնը (1089 թվական) և Ալմենարան (1093 թվական)։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1094 թվականին Սանչո I-ի գլխավորությամբ բանակը պաշարում է Ուեսկին, բայց հունիսի 4-ին թագավորը սպանվում է։ Դառնալով Արագոնի և Պամլոնի թագավոր՝ Պեդրոն, շարունակում է նվաճողական քաղաքականությունը։ Առաջին հերթին նա շարունակում է Ուեսկիի պաշարումը։ 1905 թվականին Պեդրոն Ալկորասայի շրջանում ջախջախում է սարագոսների էմիրի՝ Ահմադ II ալ-Մուստաինի գլխավորած բանակը, որը օգնության էր գալիս պաշարված Ուեսկիին։ Քաղաքը գրավվել է 1096 թվականի նոյեմբերի 27-ին։ Պեդրոն Էլ Սիդի հետ միասին 1097 թվականին մասնակցել է Բայրենի ճակատամարտին։ 1100 թվականին Պեդրոն գրավել է Բարբաստրոն, իսկ 1101 թվականին՝ Սարինյանը՝ միացնելով դրանք Արագոնյան թագավորությանը։ 1104 թվականին Պեդրոն անհաջող կերպով փորձել է գրավել Սարագոսան և Տամարիտե դե Լիտերան։
Պեդրոյի գահակալության արդյունքում Էբրո գետից հյուսիս ընկած բոլոր տարածքները ընդգրկված էին Արագոնի թագավորության մեջ։ Պեդրոն մահացել է 1104 թվականի սեպտեմբերի 27-ին, թաղվել է Սան Հուան դե լա Պենյա վանքում։ Քանի որ նրա միակ որդին մահացավ նախքան իր հայրը, Արագոնը և Նավարայը ժառանգեց նրա եղբայրը՝ Ալֆոնսո I Ռազմիկը։
Ամուսնություն և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կինը՝ 1086 թվականից (Հակա) (1072, 1097 կամ 1098 թվականի հունիսի 6-ին), Ակվիտանիի և Հիլդեգարդ Բուրգունդսկի կոմսի՝ Գիլոմ VIII-ի աղջիկը։
Երեխաները՝ Պեդրոն (մահացել է 1104 թվականի փետրվարի 1-ին) Արագոնի և Նավարիի արքայազնը, 1098 թվականից ամուսնացած է եղել Էլ Սիդի աղջկա՝ Մարիա Ռոդրիգեսի (մահացել է 1104-1106 թվականների միջակայքում) հետ։
Իզաբելլան՝ (մահացել է 1104 թվականին)
Երկրորդ կինը՝ հնարավոր է Սավոյան արքայատոհմի կոմս Պերայի և Ագնեսայի աղջիկը՝ Բերտան, երեխաներ չեն ունեցել։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պեդրո I, արագոնյան թագավոր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12096872X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Crónica de San Juan de la Peña XVIII, p. 64.
- ↑ Crónica de San Juan de la Peña XVIII, p. 51.
- ↑ Ex Gestis Comitum Barcinonensium, RHGF XII, p. 378.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Педро I, король Арагона и Наварры». Ռեկոնկիստա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
- «Педро I». Հրոնոս. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)