Պատի ժամացույցով տունը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատի ժամացույցով տունը անգլ.՝ The House with a Clock in Its Walls | |
---|---|
Հեղինակ | Ջոն Բելերս |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | գոթական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Շարք | Lewis Barnavelt series? |
Հաջորդ | The Figure in the Shadows? |
Նկարազարդող | Էդվարդ Գորի |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Puffin Books? |
Հրատարակման տարեթիվ | 1973 |
«Պատի ժամացույցով տունը» (անգլ.՝ House with a Clock in Its Walls), գրող Ջոն Բելերսի գոթական վեպը, որը գրված է երիտասարդ լսարանի համար։ Առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1973 թվականին։ Գիրքը պատկերազարդել է Էդվարդ Գորին։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում վեպը ընդունվել է որպես չափահասների ժամանակից ֆանտազիա, բայց այդ ժամանակ այդպիսի ստեղծագործությունները հայտնի չեն եղել և չեն ընդունվել հասարակության կողմից։ Դրա համար էլ գիրքը հասարակության վրա մեծ տպավորություններ չի թողել։
Գրքի երկրորդ հրատարակիչը խորհուրդ էր տվել Ջոն Բելերսին՝ ևս մեկ անգամ հրատարակել «Պատի ժամացույցով տունը» գիրքը, բայց փոփոխություններ կատարելով գրքում, որպեսզի այն ունենա երիտասարդ լսարան։ Հեղինակը հենց այդպես էլ արեց, ինչը և որոշիչ դարձավ գրողի ճակատագրի համար։
Գիրքը ստացել է մրցանակներ՝ որպես հեղինակավոր գիրք, և 1979 թվականին ստեղծագործությունը հարմարվել էր հեռուստատեսության համար։
«Պատի ժամացույցով տունը» գիրքը դարձել է Ջոն Բելերսի այն եզակի գրքերից մեկը, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով։
Այլ գրքեր Լևիս Բարնավելտ կերպարի մասնակցությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գիրքը Ջոն Բելերսի գրքերի շարքից առաջինն է։ 1991 թվականին՝ Բելերսի մահից հետո, հեղինակ Բրեդ Սթիքլենդը շարունակեց գրել գրքերի շարքը, որը մինչև 2008 թվականը արտադրության մեջ էր։
- Կերպարը ստվերի մեջ (1975)
- Նամակը, վհուկն ու մատանին (1976)
- Ուրվականը հայելու մեջ (1993)
- Վրեժ՝ վհուկ որոնողից (1993)
- The Doom of the Haunted Opera (1995)
- Կախարդական թանգարանի ուրվականը (1998)
- Գազանը՝ Հրաշագործի կամրջի տակ (2000)
- Աշխարհի ծայրին գտնվող աշտարակը (2001)
- Սուլոցը, Գերեզմանն ու ուրվականը (2003)
- Տունը, որտեղ ոչ ոք չի ապրում (2006)
- Չարաբաստիկ կախարդի նշանը (2008)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Տարի |
---|---|
American Library Association Children’s Books of International Interest Award | 1973 |
New York Times Outstanding Books of 1973 Award | 1973 |
South Carolina Children’s Book Award Nominee | 1978-1979 |
Michigan Young Readers Award Nominee | 1980 |
Maude Hart Lovelace Award Nominee (Minnesota) | 1982 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքի քննարկումը www.bellairsia.com կայքում
- Once Upon A Midnight Dreary(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում