Պատի ժամացույցով տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատի ժամացույցով տունը
անգլ.՝ The House with a Clock in Its Walls
ՀեղինակՋոն Բելերս
Տեսակգրավոր աշխատություն և գիրք
Ժանրգոթական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքLewis Barnavelt series?
ՀաջորդThe Figure in the Shadows?
ՆկարազարդողԷդվարդ Գորի
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչPuffin Books?
Հրատարակման տարեթիվ1973

«Պատի ժամացույցով տունը» (անգլ.՝ House with a Clock in Its Walls), գրող Ջոն Բելերսի գոթական վեպը, որը գրված է երիտասարդ լսարանի համար։ Առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1973 թվականին։ Գիրքը պատկերազարդել է Էդվարդ Գորին։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում վեպը ընդունվել է որպես չափահասների ժամանակից ֆանտազիա, բայց այդ ժամանակ այդպիսի ստեղծագործությունները հայտնի չեն եղել և չեն ընդունվել հասարակության կողմից։ Դրա համար էլ գիրքը հասարակության վրա մեծ տպավորություններ չի թողել։

Գրքի երկրորդ հրատարակիչը խորհուրդ էր տվել Ջոն Բելերսին՝ ևս մեկ անգամ հրատարակել «Պատի ժամացույցով տունը» գիրքը, բայց փոփոխություններ կատարելով գրքում, որպեսզի այն ունենա երիտասարդ լսարան։ Հեղինակը հենց այդպես էլ արեց, ինչը և որոշիչ դարձավ գրողի ճակատագրի համար։

Գիրքը ստացել է մրցանակներ՝ որպես հեղինակավոր գիրք, և 1979 թվականին ստեղծագործությունը հարմարվել էր հեռուստատեսության համար։

«Պատի ժամացույցով տունը» գիրքը դարձել է Ջոն Բելերսի այն եզակի գրքերից մեկը, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով։

Այլ գրքեր Լևիս Բարնավելտ կերպարի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիրքը Ջոն Բելերսի գրքերի շարքից առաջինն է։ 1991 թվականին՝ Բելերսի մահից հետո, հեղինակ Բրեդ Սթիքլենդը շարունակեց գրել գրքերի շարքը, որը մինչև 2008 թվականը արտադրության մեջ էր։

  • Կերպարը ստվերի մեջ (1975)
  • Նամակը, վհուկն ու մատանին (1976)
  • Ուրվականը հայելու մեջ (1993)
  • Վրեժ՝ վհուկ որոնողից (1993)
  • The Doom of the Haunted Opera (1995)
  • Կախարդական թանգարանի ուրվականը (1998)
  • Գազանը՝ Հրաշագործի կամրջի տակ (2000)
  • Աշխարհի ծայրին գտնվող աշտարակը (2001)
  • Սուլոցը, Գերեզմանն ու ուրվականը (2003)
  • Տունը, որտեղ ոչ ոք չի ապրում (2006)
  • Չարաբաստիկ կախարդի նշանը (2008)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի
American Library Association Children’s Books of International Interest Award 1973
New York Times Outstanding Books of 1973 Award 1973
South Carolina Children’s Book Award Nominee 1978-1979
Michigan Young Readers Award Nominee 1980
Maude Hart Lovelace Award Nominee (Minnesota) 1982

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]