Jump to content

Պավլոս Գերուլանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլոս Գերուլանոս
 
Կուսակցություն՝ PASOK - Movement for Change?
Կրթություն՝ Ուիլյամս քոլեջ, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և MIT Sloan մենեջմենթի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 29, 1966(1966-05-29) (58 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Դինաստիա Գերուլանոս ընտանիք և Բենակի ընտանիք
Քաղաքացիություն  Հունաստան
Հայր Marinos Geroulanos?
Մայր Emilia Geroulanou?

Պավլոս Գերուլանոս (հուն․՝ Παύλος Γερουλάνος, մայիսի 29, 1966(1966-05-29), Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, 2009-2012 թվականներին զբաղեցրել Է Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլոս Գերուլանոսը ծնվել է 1966 թվականին Աթենքում հույն գործարար Մարինոս Գերուլանոսի ընտանիքում։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Պավլոս Գերուլանոսը պատմություն է սովորել ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Վիլյամստաունի Ուիլյամսի քոլեջում։ Հետագայում սովորել է Հարվարդի համալսարանին կից պետական կառավարման դպրոցում, ինչպես նաև ուսումնասիրել է բիզնեսի վարչարարությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

Նախքան և ուսման ընթացքում աշխատել է որպես ֆինանսական տնօրեն Photoelectron Corporation-ում, ինչպես նաև Alpha Finance և Barclays բանկերում։ Նա եղել է բրիտանական խորհրդարանի անդամ, լեյբորիստ Գրևիլ Ջանների օգնականը ընտրարշավի ժամանակ։ ԱՄՆ-ում դարձել է Hellenic Resources Institute-ի հիմնադիրներից մեկը։

Հունաստան վերադառնալուց հետո աշխատել է Կեֆալոնիայում «Ιχθυοτροφεία Κεφαλονιάς»-ի (բառացի՝ «Իխտիոֆերմա Կեֆալոնիա») ֆինանսական տնօրեն, ղեկավարել է ընկերության վերակազմավորման ծրագիրը 1994-1998 թվականներին։ 1999-2004 թվականների ընթացքում հետևողականորեն դարձել է արտաքին գործերի նախարար Յորգոս Պապանդրեուի՝ Արտերկրի հույների գործերի կազմակերպման և համակարգման հարցերով հատուկ օգնական և գլխավոր քարտուղար։

2004-2006 թվականներին եղել է Egon Zehnder International ընկերության անձնակազմի կառավարման գծով տնօրեն։ 2006 թվականի հունվարին կուսակցության 8-րդ համագումարից հետո նշանակվել է ՊԱՍՈԿ-ի առաջնորդ Յորգոս Պապանդրեուի օգնական։ 2008 թվականի մարտից աշխատել է ՊԱՍՈԿ կապի դեպարտամենտի քարտուղար։

2009 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակվել է Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար։ Սակայն այն բանից հետո, երբ 2012 թվականի փետրվարի 17-ին կողոպտել էին Օլիմպիայի հնագիտական թանգարանը, Հերուլանոսը նույն օրը հրաժարական էր տվել[1]։ Հերուլանոսի իրավահաջորդը դարձել է Յորգոս Նիկիտիադիսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավլոս Գերուլանոս» հոդվածին։