Jump to content

Պառնաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պառնաս
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորPhthiotis Regional Unit?
ԼեռնաշղթաՊինդոս
Մասն էՀունական դիցաբանություն
Բարձրությունը ծովի մակարդակից2455 մետր
Հարաբերական
բարձրություն
1590 մետր

Պառնաս[1] (հունարեն՝ Παρνασσός` Պառնասոս[2]), սուրբ լեռ Հունաստանում (Ֆոկիսի արևմուտքում), ինչպես Օլիմպոսը, Հելիկոնը, Կիտերոնը՝ կապված է դիցաբանական ավանդազրույցների հետ և հայտնի է հարավային լանջին գտնվող դելփյան պատգամատնով։ Ավելի քան երկու հազարամյակների ընթացքում լեռը մշակույթում հիշատակվել է որպես բանաստեղծների խորհրդանշական բնակատեղի, ավելի լայն առումով՝ ընդհանրապես արվեստի ներկայացուցիչների։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն իմաստով Պառնասի անունի տակ հասկացվում է լեռնաշղթա, որն սկսվում է Էտայից և ուղղորդվում դեպի հարավ-արևելք, դեպի Լոկդիսի և Բեոտիայի Ֆոկիսի հետ։ Այս լեռնաշղթան հասնում է մինչև Կորինթյան ծովածոցը, որը կրում է Սումալես անունը։

Ամենաբարձր կետը Դելփյան Պառնասն է, Լիակուրա (հունարեն՝ Λιάκουρα, անտիկ շրջանում՝ Լիկորեա, 2457 մ) և Գերոնտոբրախ (հունարեն՝ Γεροντόβραχος՝ «հին քարաժայռ», 2395 մ) գագաթներով[3], այդ իսկ պատճառով էլ նա անվանվում է երկգագաթ։ Պառնասն անտառապատ է, իսկ բարձունքները՝ ձյունապատ։ Դելփյան տաճարի մոտ եղել են բազում լեռնակիրճեր և զառիթափեր։ Այստեղ է գտնվում նաև Ապոլլոնին և մուսաներին նվիրված հայտնի Կաստալյան աղբյուրը (հունարեն՝ ἡ Κασταλία), որի պատճառով էլ հենց Պառնասը համարվել է մուսաների բնակատեղի։

Լեռան անվանումը ծագումով նախահունական է և նույնական է Կապադովկիայում գտնվող քաղաքի հետ, այդ իսկ պատճառով գիտնականները անվանումը կապում են անատոլիական հիմքի հետ։ Անվանունը ծագում է խեթերեն parna՝ «տուն» բառից, իսկ սուրբ լեռան անվանումը մեկնաբանվում է իբրև «աստվածների տուն»[4]։ Այս տեսակետին դեմ կանգնողները կարծում են, որ ձևային պատճառներով տեղանունը կապված է ոչ թե խեթալուվական, այլ պալեոբալկանյան տեղանունների համակարգի հետ։ Նրանք լեռան անվանումը կապում են Ապոլլոնի Παρνόπιος՝ «մորեխային» մակդիրի հետ (ծագում է հին հունարեն՝ πάρνοψ, πάρνοπος՝ «մորեխ» բառից)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 275.
  2. Инструкция по передаче на картах географических названий Греции. — М., 1964. — С. 15.
  3. Jeremy McInerney. The Folds of Parnassos: Land and Ethnicity in Ancient Phokis. — University of Texas Press, 1999. — P. 44. (անգլ.)
  4. Гиндин Л. А. Язык древнейшего населения юга Балканского полуострова. Москва: Наука, 1967. С. 147—148.
  5. Откупщиков Ю. В. Παρνα(η)σ(σ)ός // Откупщиков Ю. В. Очерки по этимологии. СПб.: СПбГУ, 2001. С. 324—331.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պառնաս» հոդվածին։