Jump to content

Պաչամամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաչամամա, Մամա Պաչա (կեչուա՝ Pacha Mama, Մայր-Երկիր, կեչուա՝ pacha «աշխարհ, տարածք, ժամանակ, տիեզերք» և կեչուա՝ mama «մայր»), կեչուա դիցաբանության գլխավոր կին աստվածներից, երկրի ու բերրիության աստվածուհին։ Ըստ որոշ առասպելների՝ Պաչամաման համարվում է մարդկության նախամայրը։ Նրա խորհրդանիշը չականա կոչվող ինկերի խաչի վերևի հատվածն է։

Արևի տաճարի ինկերի չականան, Պիսակ, Պերու

Պաչամաման ապրում է սարերում։ Նրանից է կախված արդյոք տարին բերքառատ է, թե նա կպատժի ժողովրդին և նրանց վատ բերք կտա։ Պաչամաման լեռներում ապրող բոլոր կենդանիների հովանավորն է։

Պաչամամայից սովորաբար խնդրում են անասունների լավ բերք։ Դրա համար «ապաչետու» (կեչուա՝ apachiqta) են կառուցում և տեղադրում անասնագոմերի մոտ։ Ապաչետուները կառուցում են քարից. յուրաքանչյուրն անցնելով դրա կողքից, մեկը մյուսի վրա են դնում փոքր քարեր և ստանում ցածր բլրակ։ Ապաչետուն նվեր են բերում Պաչամամային, և նրան հարգանքով են վերաբերվում։

Ապաչետու նաև կառուցում են լեռների լանջերին Պաչամամային երախտագիտություն հայտնելու համար դեպի վեր բարձրանալիս և խնդրում են նրանից անասուններին համաճարակ չուղարկել։

Պաչամամային պետք է նվերներ բերեն։ Ապաչետայի և իլյայի մեջ են նետում կոկայի ծածմած թփից գնդակներ, որոնց «ակույկո» (կեչուա՝ akuyku) են անվանում և այն թեթև լցնում են չիչայով (եգիպտացորենի գարեջուր) կամ գինով։ Մեծ մասամբ այդ նվերները բերում են անասունների խարանման ժամանակ կամ, երբ կենդանիներին պայտում են։ Հողը, որտեղ նվերներ են հանձնում Պաչամամային, համարվում է սուրբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Купрієнко С.А. Суспільно-господарський устрій імперії інків Тавантінсуйу : автореф. дис. на здобуття наук. ступеня канд. істор. наук : 07.00.02. / Купрієнко Сергій Анатолійович ; КНУ імені Тараса Шевченка. - К.: ЛОГОС, 2013. - 20 с.
  • Куприенко С.А. Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма / Под ред. С.А. Куприенко.. - К.: Видавець Купрієнко С.А., 2013. - 418 с. - ISBN 978-617-7085-03-3.
  • Пачакути Йамки Салькамайва, Куприенко С.А. Доклад о древностях этого королевства Перу / пер. С. А. Куприенко.. - К.: Видавець Купрієнко С.А., 2013. - 151 с. - ISBN 978-617-7085-09-5.
  • Талах В.Н., Куприенко С.А. Америка первоначальная. Источники по истории майя, науа (астеков) и инков / Ред. В. Н. Талах, С. А. Куприенко.. - К.: Видавець Купрієнко С.А., 2013. - 370 с. - ISBN 978-617-7085-00-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաչամամա» հոդվածին։