Jump to content

Պան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պան (այլ կիրառումներ)
Պանը

Պան (հուն․՝ Πάν, Πανός), անտառների ու արոտավայրերի աստվածը, հովիվների, որսորդների, մեղվապահների ու ձկնորսների հովանավորը հին հուն, դիցաբանության մեջ։ Հերմեսի և Դրիոպեի (այլ տարբերակներում՝ Զևսի և Կալլիստո հավերժահարսի, Զևսի կամ Հերմեսի և Պենելոպեի) որդին։ Ծնվել է այլանդակ (մազածածկ, եղջյուրներով, այծի կճղակներով, մորուքով ու պոչով) և ահազդու տեսքով, որի համար վախեցած մայրը լքել է նրան։

Հերմեսը Պանին տարել է Ողիմպոս, ուր զվարճացրել է աստվածներին, սիրվել ու դասվել նրանց կարգը։ Սիրահարվել է Սիրինգս հավերժահարսին, որը վախից կերպարանափոխվել է եղեգնի, որից և Պան պատրաստել է իր սրինգը (հուն․՝ σύριγξ)։ Պան համարվել է ուրախ աստված, սրինգ նվազելով ու պարելով, հավերժահարսների ուղեկցությամբ թափառել է անտառներում ու լեռներում։ Միաժամանակ, հանգստի ու առանձնության պահերին իրեն անհանգստություն պատճառողների վրա տարածել է սարսափ։ Ունեցել է պաշտամունքի մի քանի խոշոր կենտրոն։ Աթենքի Ակրոպոլիսում եղել է Պանին նվիրված քարայր։ Աթենացիները նրա պատվին ամեն տարի կազմակերպել են հանդիսավոր հրավառություն (ջահերթ)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։