Պայքար Գոմայի համար (2008)
Արտաքին տեսք
Թվական | 2008 |
---|---|
Մասն է | Kivu conflict? |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Պայքար Գոմայի համար (ֆր.՝ Bataille de Goma), պայքար Կոնգոյի նահանգի մայրաքաղաք Հյուսիսային Կիվուի համար մի կողմից թութսի ապստամբների (Լորան Նկունդա) և մյուս կողմից Կոնգոյի կառավարական զորքերի միջև, որոնց աջակցում էին ՄԱԿ-ի զորքերը 2008 թվականի հոկտեմբերին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիվուի հակամարտությունը ծագել է դեռևս 2004 թվականին և Ռուանդայի ցեղասպանության արձագանքն է եղել։ Լորան Նկունդան հայտարարել է, որ կառավարական զորքերն ի վիճակի չեն ապահովել իր ցեղակիցների՝ թութսի անվտանգությունը։ 2007 թվականին Նկունդան արդեն փորձել է գրավել Գոման, բայց ապարդյուն։ 2008 թվականի հունվարին հրադադար է կնքվել։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 26՝ ապստամբները գրավել են Ռումանգաբոյի մերձակայքում կառավարական ուժերի բազան և բանակային շտաբը Վիրունգա ազգային պարկում[1]
- Հոկտեմբերի 28՝ մարտերը սկսվել են Ռութշուրու քաղաքի մոտ՝ Ուգանդայի հետ սահմանին[2]
- Հոկտեմբերի 29՝ կառավարական զորքերը թողել են Գոման[3], սակայն Նկունդան հայտարարել է հրադադարի մասին և դադարեցրել իր զորքերի առաջխաղացումը։
- Հոկտեմբերի 31՝ ապստամբները շարունակել են մնալ Գոմայից 15 կմ հեռավորության վրա[4]
- Նոյեմբերի 4՝ Նկունդան հայտարարել է երկրի մայրաքաղաք Կինշասան գրավելու մտադրության մասին այն դեպքում, եթե Կոնգոյի կառավարությունը չնստի բանակցությունների սեղանի շուրջ[5]
- Նոյեմբերի 5՝ հուտու ազգության կառավարամետ աշխարհազորը խախտել է հրադադարը և անհաջող գրոհել է Նկունդայի ապստամբների դիրքերը Ռութշուրու և Կիվանջա քաղաքների շրջաններում[6]
- Նոյեմբերի 6՝ ապստամբները վերահսկողություն են հաստատել Կիվանջա (Ռութշուրուից հյուսիս-արևմուտք) և Նյանզալե քաղաքների նկատմամբ[7] ՝ այնտեղից դուրս մղելով Մայ-Մայի ջոկատները և կառավարական զորքերի 15 բրիգադի շտաբը։
- 2008 թվականի նոյեմբերի 17՝ չնայած հայտարարված հրադադարին, վերջին ժամանակներս ամենադաժան մարտերն են բռնկվել Ռիվինդիում՝ Գոմայից 125 կմ հյուսիս[8]։
- Նոյեմբերի 19՝ ապստամբները համաձայնել են իրենց ջոկատները տեղափոխել Գոմայից 40 կմ հեռավորության վրա[9], ինչը կարող է մեկնաբանվել որպես Գոմայի ճակատամարտի ավարտ։ Չնայած դրան, մարտական գործողությունները շարունակվել են մինչև 2009 թվականի մարտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Силы ООН вступили в бой с повстанцами в Конго
- ↑ В центральной Африке началась война
- ↑ Правительственные войска ДР Конго оставили Гому(չաշխատող հղում)
- ↑ 'Human catastrophe' grips Congo
- ↑ «Лидер повстанцев в Конго угрожает начать наступление на столицу». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Африка собралась на войну в Конго». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ DR Congo 'civilian deaths' probed
- ↑ В Конго вновь вспыхнули бои
- ↑ DRC rebels pull out to let aid in