Պակիստանի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պակիստանի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Պակիստան
Գլխադասային գրասենյակShalimar Tehsil, Lahore District, Lahore Division, Փենջաբ, Պակիստան

Պակիստանի դրամահատարան, մետաղադրամների մամլիչ, որը տեղակայված է Շալիմար Թաունում, Լահոր, Պակիստան։ Այն Պակիստանում գտնվող ամենահին դրամահատարանն է։ Դրամահատարանը կառավարվում է Պակիստանի պետական բանկի կողմից։

Դրամահատարանը սկսել է գործել 1942 թվականից։ Մետաղադրամների 1, 2, 5 և 10 ռուփի անվանական արժեքներով արժույթները ներկայումս արտադրվում են Պակիստանի դրամահատարանում[1]։

Պակիստանի դրամահատարանն ունի բնակելի թաղամասեր, խանութներ և հանգստի զբոսայգիներ, որոնք գտնվում են շրջակայքում։ Այն գտնվում է Mapco Corp-ի դիմաց՝ Մեծ մայրուղու ճանապարհին։ Պակիստանի դրամահատարանը պետության համար արտադրում է ոչ միայն մետաղադրամներ կամ արժույթներ, այլև մեդալներ և պարգևներ՝ Ռազմական զինված ուժերի համար, փոստային կնիքներ և նամականիշեր[2]։

2010 թվականին Պակիստանի կառավարությունը սկսեց դրամահատարանի արդիականացման և բարելավման ծրագրերը։ Ծրագրերը ներառում են արտադրողականության, որակի և արտադրանքի արդյունավետության բարձրացման նպատակով հնացած մեքենաների փոխարինումը նորերով[2]։ Ծրագրերը ներառում են նաև դրամահատարանի աշխատակիցների որակավորման ու փորձաքննության բարձրացումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Request For Proposals: Pakistan Mint Modernization». lahore.nelaam.com. 2010 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Pakistan Mint to be modernised». The Express Tribune. 2011 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.