Պակիստանի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պակիստանի դրամահատարան
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of Pakistan.svg Պակիստան

Պակիստանի դրամահատարան, մետաղադրամների մամլիչ, որը տեղակայված է Շալիմար Թաունում, Լահոր, Պակիստան: Այն Պակիստանում գտնվող ամենահին դրամահատարանն է: Դրամահատարանը կառավարվում է Պակիստանի պետական բանկի կողմից:

Դրամահատարանը սկսել է գործել 1942 թվականից: Մետաղադրամների 1, 2, 5 և 10 ռուփի անվանական արժեքներով արժույթները ներկայումս արտադրվում են Պակիստանի դրամահատարանում[1]:

Պակիստանի դրամահատարանն ունի բնակելի թաղամասեր, խանութներ և հանգստի զբոսայգիներ, որոնք գտնվում են շրջակայքում: Այն գտնվում է Mapco Corp-ի դիմաց՝ Մեծ մայրուղու ճանապարհին: Պակիստանի դրամահատարանը պետության համար արտադրում է ոչ միայն մետաղադրամներ կամ արժույթներ, այլև մեդալներ և պարգևներ՝ Ռազմական զինված ուժերի համար, փոստային կնիքներ և նամականիշեր[2]:

2010 թվականին Պակիստանի կառավարությունը սկսեց դրամահատարանի արդիականացման և բարելավման ծրագրերը: Ծրագրերը ներառում են արտադրողականության, որակի և արտադրանքի արդյունավետության բարձրացման նպատակով հնացած մեքենաների փոխարինումը նորերով[2]: Ծրագրերը ներառում են նաև դրամահատարանի աշխատակիցների որակավորման ու փորձաքննության բարձրացումը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Request For Proposals: Pakistan Mint Modernization»։ lahore.nelaam.com։ 9 June 2010։ Վերցված է 30 November 2015 
  2. 2,0 2,1 «Pakistan Mint to be modernised»։ The Express Tribune։ 16 January 2011։ Վերցված է 30 November 2015