Jump to content

Պադմա Բհուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պադմա Բհուշան
Изображение орденской планки
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Տեսակպարգև
ՊարգևատրողUnion Council of Ministers of India? և Հնդկաստանի քաղաքական համակարգ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1954
Պարգևատրման քանակը1229 (2014)
Հերթականություն
Ավագ պարգևՊադմա Վիբխուշան, Padma Vibhushan in literature & education?, Padma Vibhushan in science & engineering? և Padma Vibhushan in trade & industry?
Կրտսեր պարգևՊադմա Շրի և Sarvottam Jeevan Raksha Padak?
Կայքpadmaawards.gov.in
 Padma Bhushan Վիքիպահեստում

Պադմա Բհուշան (հինդի` पद्म भूषण), Հնդկաստանի` արժանավորությամբ երրորդ պետական քաղաքացիական պարգևն է` Բհարատ Ռատնայից և Պադմա Վիբհուշանից հետո։ Հանձնվում է Հնդկաստանի կառավարության կողմից` ի նշան այս կամ այն ոլորտում քաղաքացիների կողմից բացառիկ ներդրումների համար։

Պադմա Բհուշան պարգևը սահմանվել է 1954 թվականի հունվարի 2-ին` Հնդկաստանի նախագահի կողմից։

Չնայած այն հանգամանքին, որ Պադմա Բհուշանը համարվում է Հնդկաստանի բարձրագույն պարգևներից մեկը, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են այն ընդունել։ Օրինակ, 2013 թվականին երգչուհի Ս. Ջանակին հրաժարվել է, պատճառաբանելով, որ այդ պատվին ինքն արժանացել է բավականին ուշ և Հարավային Հնդկաստանի շատ գործիչներ այդպես էլ չեն գնահատվել կառավարության կողմից[1]։ Հայտնի իրավաբան, Հնդկաստանի գերագույն դատարանի նախկին նախագահ Վերման, Պադմա Բհուշան պարգևին արժանացել է հետմահու` 2014 թվականին։ Նրա ընտանիքի անդամները հրաժարվել են ընդունել պարգևը, քանի որ նրանց կարծիքով Վերման այն մարդկանցից չէր, ովքեր տխրում են պարգևներ կամ մրցանակներ չստանալու համար և նա իր գործն արել է ոչ նրա համար, որ պարգևատրվի[2]։ Նման վերաբերմունք են ցուցաբերել նաև այլ նկարիչներ, երաժիշտներ և գրողներ։ Եղել են դեպքեր, երբ պարգևը տարիներ անց ետ են վերադարձրել։

2017 թվականի դրությամբ` Պադմա Բհուշան պարգևին արժանացել են 1231 մարդ, որոնցից 19-ը` հետմահու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Playback singer Janaki rejects Padma Bhushan award». The Times of India. Palakkad. 2013 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  2. «J. S. Verma's family refuses Padma Bhushan». Indian Express. New Delhi. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.