Jump to content

Չուչխեի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուչխեի աշտարակ
Չուչխեի աշտարակը գիշերը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթանակի սյուն և կոթող
Ստեղծում1982[1]
Բարձրություն170 մետր
Երկիր ԿԺԴՀ
ԲնակավայրՓհենյան
Նյութգրանիտ և բրոնզ
Ներկա վիճակգործող աշտարակ
 Juche Tower Վիքիպահեստում

Չուչխեի աշտարակ (պաշտոնապես՝ Չուչխեի գաղափարախոսության աշտարակ), հուշարձան Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում, որն անվանված է ի պատիվ Հյուսիսային Կորեայի հիմնադիր առաջնորդ Կիմ Իր Սենի կողմից ստեղծված Չուչխեի գաղափարախոսության։

Ընդհանուր նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուչխեի աշտարակը գտնվում է Տեդոնգան գետի արևելյան ափին՝ Կիմ Իր Սենի հրապարակի հակադիր հատվածում, որը գտնվում է գետի արևմտյան ափին։ Աշտարակը կառուցվել է կորեական առաջնորդի ծննդյան (Արևի օրվա) 70-ամյակի կապակցությամբ։ Չնայած Կիմ Իր Սենի որդին Կիմ Ջոնգ Իլը պաշտոնապես համարվում է աշտարակի դիզայները[2], Հյուսիսային Կորեայի նախկին պաշտոնյաների հետ կատարված հարցազրույցների արդյունքում պարզ է դառնում, որ այն չի համապատասխանում իրականությանը[3]։

Աշտարակի ճարտարապետական ոճը նման է կորեական պագոդաների ճարտարապետությանը[4]։ 170 մետր բարձրություն ունեցող աշտարակը քառակողմ ուղղահայաց կառույց է։ Հիմքի ընդհանուր լայնությունը կազմում է 150 մետր։ Աշտարակը բաղկացած է 25 550 բլոկներից (365 × 70` Կիմ Իր Սենի կյանքի բոլոր օրերը, չհաշված նահանջ տարիների հավելյալ օրերը)[5]։ Այն կազմված է 70 բաժանարար հատվածներից։ Յուրաքանչյուր հատված ունի 20 մետր բարձրություն և կշռում է 45 տոննա։

Աշտարակի վերին հատվածում գտնվող ջահը միշտ վառ է[6]։ Աշտարակի վերին հատված կարելի է բարձրանալ վերելակի միջոցով, որտեղից բացվում է Փխենյանի ընդհանուր համայնապատկերը, որը բացվում է ջահի հենց ստորին հատվածից։

Աշտարակի ստորին հատվածում առկա են մի քանի սենյակներ, որտեղ ցուցադրվում են տեսագրություններ աշտարակի գաղափարախոսական կարևորության մասին։ Ենթադրվում է, որ Չուչխեի աշտարակի նախատիպը եղել է Վաշինգտոնի կոթողը, որը միայն մեկ մետրով է ցածր Չուչխեի աշտարակից[7]։ Կորեական գաղափարախոսությունը մարմնավորող Չուչխեի աշտարակը, Սան Խասինտոյի հուշարձանից հետո, աշխարհի երկրորդ բարձր հուշարձանն է։ Ամերիկյան հուշարձանը կորեականից բարձր է 2,9 մետրով։

Աշտարակի մոտ առկա է 30 մետր բարձրություն ունեցող արձան, որը բաղկացած է երեք անձանցից, որոնցից ամեն մեկն իր ձեռքին պահում է մուրճ (բանվորը), մանգաղ (գյուղացին) և գրիչ (մտավորականը)։ Արձանը կառուցված է դասական ստալինյան ոճով և նման է խորհրդային Բանվորն ու կոլտնտեսուհին արձանին։ Երեք գործիքներն առկա են նաև Կորեայի բանվորական կուսակցության դրոշի վրա։ Աշտարակի հարակից հատվածում առկա են նաև 6 այլ հուշարձաններ ևս, որոնցից յուրաքանչյուրն ունի 10 մետր բարձրություն։ Արձաններից յուրաքանչյուրը խորհրդանշում են Չուչխեի գաղափարախոսության առանձին ասպեկտներ։

Աշտարակի մաս է կազմում նաև հարակից պատի վրա առկա 82 հուշատախտակները, որոնք նվիրել են սոցիալիստական ճամբարի ներկայացուցիչները և Չուչխեի գաղափարախոսության աջակիցները[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joinau B. Les régimes de visibilité de Pyongyang (ֆր.): Pour une topo-politique de la distance — 2016. — 28 p.
  2. Coonan, Clifford (2006 թ․ հոկտեմբերի 21). «Kim Jong Il, the tyrant with a passion for wine, women and the bomb». The Independent. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Martin, Bradly K. (2004). Under The Loving Care of The Fatherly Leader. Macmillan. էջեր 626. ISBN 0-312-32221-6.
  4. Harris, Mark Edward (2012). Inside North Korea. Chronicle Books. էջ 24. ISBN 978-1-4521-1363-0.
  5. http://www.lonelyplanet.com/north-korea/pyongyang/sights/landmarks-monuments/tower-juche-idea
  6. Toimela, Markku; Aalto, Kaj (2017). Salakahvilla Pohjois-Koreassa : Markku Toimelan jännittävä tie Pohjois-Korean luottomieheksi (ֆիններեն). Jyväskylä: Docendo. էջ 194. ISBN 978-952-291-369-2.
  7. McCormack, Gavan (2004). Target North Korea: Pushing North Korea to the Brink of Nuclear Catastrophe. Nation Books. էջ 59. ISBN 1-560-25557-9.
  8. «Juche Tower». Visit North Korea. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]