Չուչխեի աշտարակ
![]() Չուչխեի աշտարակը գիշերը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 39°01′03″ հս․ լ. 125°45′49″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Փխենյան, ![]() |
Կառուցվել է | 1982 թվականին |
Կառուցել է | Կիմ Ջոնգ Իլ (ըստ պաշտոնական տեղեկատվության) |
Ներկա վիճակը | գործող աշտարակ |
Չուչխեի աշտարակ (պաշտոնապես՝ Չուչխեի գաղափարախոսության աշտարակ), հուշարձան Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում, որն անվանված է ի պատիվ Հյուսիսային Կորեայի հիմնադիր առաջնորդ Կիմ Իր Սենի կողմից ստեղծված Չուչխեի գաղափարախոսության։
Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չուչխեի աշտարակը գտնվում է Տեդոնգան գետի արևելյան ափին՝ Կիմ Իր Սենի հրապարակի հակադիր հատվածում, որը գտնվում է գետի արևմտյան ափին։ Աշտարակը կառուցվել է կորեական առաջնորդի ծննդյան (Արևի օրվա) 70-ամյակի կապակցությամբ։ Չնայած Կիմ Իր Սենի որդին Կիմ Ջոնգ Իլը պաշտոնապես համարվում է աշտարակի դիզայները[1], Հյուսիսային Կորեայի նախկին պաշտոնյաների հետ կատարված հարցազրույցների արդյունքում պարզ է դառնում, որ այն չի համապատասխանում իրականությանը[2]։
Աշտարակի ճարտարապետական ոճը նման է կորեական պագոդաների ճարտարապետությանը[3]։ 170 մետր բարձրություն ունեցող աշտարակը քառակողմ ուղղահայաց կառույց է։ Հիմքի ընդհանուր լայնությունը կազմում է 150 մետր։ Աշտարակը բաղկացած է 25 550 բլոկներից (365 × 70` Կիմ Իր Սենի կյանքի բոլոր օրերը, չհաշված նահանջ տարիների հավելյալ օրերը)[4]։ Այն կազմված է 70 բաժանարար հատվածներից։ Յուրաքանչյուր հատված ունի 20 մետր բարձրություն և կշռում է 45 տոննա։
Աշտարակի վերին հատվածում գտնվող ջահը միշտ վառ է[5]։ Աշտարակի վերին հատված կարելի է բարձրանալ վերելակի միջոցով, որտեղից բացվում է Փխենյանի ընդհանուր համայնապատկերը, որը բացվում է ջահի հենց ստորին հատվածից։
Աշտարակի ստորին հատվածում առկա են մի քանի սենյակներ, որտեղ ցուցադրվում են տեսագրություններ աշտարակի գաղափարախոսական կարևորության մասին։ Ենթադրվում է, որ Չուչխեի աշտարակի նախատիպը եղել է Վաշինգտոնի կոթողը, որը միայն մեկ մետրով է ցածր Չուչխեի աշտարակից[6]։ Կորեական գաղափարախոսությունը մարմնավորող Չուչխեի աշտարակը, Սան Խասինտոյի հուշարձանից հետո, աշխարհի երկրորդ բարձր հուշարձանն է։ Ամերիկյան հուշարձանը կորեականից բարձր է 2,9 մետրով։
Աշտարակի մոտ առկա է 30 մետր բարձրություն ունեցող արձան, որը բաղկացած է երեք անձանցից, որոնցից ամեն մեկն իր ձեռքին պահում է մուրճ (բանվորը), մանգաղ (գյուղացին) և գրիչ (մտավորականը)։ Արձանը կառուցված է դասական ստալինյան ոճով և նման է խորհրդային Բանվորն ու կոլտնտեսուհին արձանին։ Երեք գործիքներն առկա են նաև Կորեայի բանվորական կուսակցության դրոշի վրա։ Աշտարակի հարակից հատվածում առկա են նաև 6 այլ հուշարձաններ ևս, որոնցից յուրաքանչյուրն ունի 10 մետր բարձրություն։ Արձաններից յուրաքանչյուրը խորհրդանշում են Չուչխեի գաղափարախոսության առանձին ասպեկտներ։
Աշտարակի մաս է կազմում նաև հարակից պատի վրա առկա 82 հուշատախտակները, որոնք նվիրել են սոցիալիստական ճամբարի ներկայացուցիչները և Չուչխեի գաղափարախոսության աջակիցները[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Coonan Clifford (հոկտեմբերի 21, 2006)։ «Kim Jong Il, the tyrant with a passion for wine, women and the bomb»։ The Independent։ Վերցված է հոկտեմբերի 11, 2008
- ↑ Martin Bradly K. (2004)։ Under The Loving Care of The Fatherly Leader։ Macmillan։ էջեր 626։ ISBN 0-312-32221-6
- ↑ Harris Mark Edward (2012)։ Inside North Korea։ Chronicle Books։ էջ 24։ ISBN 978-1-4521-1363-0
- ↑ http://www.lonelyplanet.com/north-korea/pyongyang/sights/landmarks-monuments/tower-juche-idea
- ↑ Toimela Markku, Aalto Kaj (2017)։ Salakahvilla Pohjois-Koreassa : Markku Toimelan jännittävä tie Pohjois-Korean luottomieheksi (ֆիններեն)։ Jyväskylä: Docendo։ էջ 194։ ISBN 978-952-291-369-2
- ↑ McCormack Gavan (2004)։ Target North Korea: Pushing North Korea to the Brink of Nuclear Catastrophe։ Nation Books։ էջ 59։ ISBN 1-560-25557-9
- ↑ «Juche Tower»։ Visit North Korea։ Վերցված է ապրիլի 24, 2019