Չորսը մի բակից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորսը մի բակից
ռուս.՝ Четверо с одного двора
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ՍցենարիստԱլեքսանդր Կումմա և Սակո Ռունգե
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1967

Չորսը մի բակից (ռուս.՝ Четверо с одного двора), նկարված խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ` երեխաների համար, նկարահանվել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ինեսա Կովալևսկայայի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, թողարկվել է 1967 թվականին։ Առաջին մուլտֆիլմն է, որի երգի տեքստը գրել է բանաստեղծ-երգահան Յուրի Էնտինը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակում ապրում էին չորս ընկերներ` կատուն, շնիկը, այծիկը և փոքրիկ ճուտիկը։ Բայց նրանք անընդհատ կռվում էին այն պատճառով, որ միշտ ինչ-որ բան կորում էր։ Կատուն կորցրել էր իր ամանի մեջի կաթը, շնիկը` իր ոսկորը, այծը` գազարը, իսկ ճուտիկին քիչ էր մնում ուտեին։ Բայց մի օր ընկերները պատահականորեն գտնում են գող առնետի, որին ընկերները միասին բռնում են և ստիպում վճարել իր արած գողության համար[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Կումմա, Սակկո Ռունգե
  • Ռեժիսոր` Ինեսա Կովալևսկայա
  • Բեմադրող նկարիչներ` Մաքս Ժերեբչևսկի, Դանիել Մենդելևիչ
  • Կոմպոզիտոր` Գեննադի Գլադկով
  • Օպերատոր` Ելենա Պետրովա
  • Հնչյունային օպերատոր` Սերգեյ Կրեիլ
  • Մնտաժողներ` Ելենա Գերասիմովա, Ելենա Տերտիչնայա
  • Խմբագիր` Պյոտր Ֆրոլով
  • Մուլտիպլիկատորներ` Գալինա Բարինովա, Էլվիրա Մասլովա, Լեոնիդ Նորիսև, Գեննադի Սոկոլսկի, Յանա Վոլսկայա, Նատալյա Բոգոմոլովա, Օլգա Օռլովա
  • Օգնականներ` Գալինա Անդրեևա, Սվետլանա Սկրեբնևա, Սվետլանա Կաշեևա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուր գնացի ընկերոջս` կոմպոզիտոր Գենադի Գլադկովին (նա աշխատում էր «Սոյուզմուլտֆիլմում»)։ Իսկ վերջինս նստած` բանաստեղծություն է գրում իր երաժշտության համարԼ Հարցնում եմ. «Ինձ ինչո՞ւ ես կանչել»։ Պարզվեց, որ ռեժիսոր Ինեսա Կովալևսկայան չի ընդունել «Չորսը մի բակից» մանկական մուլտֆիլմի համար երգի բառերի 15 տարբերակներից ոչ մեկը, որն առաջարկել էր նրա կողմից հրավիրված բանաստեղծը։ Իսկ գումարն արդեն վճարել էին նրան։ Ես ասացի Գենադիին. «Պատրաստ եմ անվճար գրել, անգամ` առանց լուսագրերում հիշատակման»։ 16-րդ` իմ տարբերակն ընդունեցին։ Մուլտֆիլմը հաջողություն ունեցավ։
- Յուրի Էնտին[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Administrator. «Четверо с одного двора». www.sovetmultfilm.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  2. 40 лет мультфильму «Бременские музыканты»: Василий Ливанов срисовал принцессу с жены Юрия Энтина

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]