Չղջիկ (օպերետ)
Appearance
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5a/Bundesarchiv_B_145_Bild-F001502-0008%2C_D%C3%BCsseldorf%2C_Opernhaus.jpg/220px-Bundesarchiv_B_145_Bild-F001502-0008%2C_D%C3%BCsseldorf%2C_Opernhaus.jpg)
Չղջիկ (գերմ.՝ Die Fledermaus), Յոհան Շտրաուս-որդու կոմիկական օպերետը երեք գործողությամբ։ Գերմաներեն լիբրետտոն` Կառլ Հաֆների և Ռիխարդ Ժենեի ըստ գերմանացի թատերագիր Յուլիուս Բենեդիկսի «Բանտարկություն» ֆարսի և ֆրանսիացի թատերագիր Անրի Մելիակի և Լյուդովիկ Հալևիի «Նոր տարվա երեկո» (ֆր.՝ Le réveillon) վոդևիլի սյուժեների։ Օպերետի առաջնախաղը կայացել է 1874 թ. ապրիլի 5-ին Վիեննայի «Ան դեր Վին» թատրոնում։
«Չղջիկը» համարվում է Յոհան Շտրաուսի՝ բեմի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը և հաճախ կատարվում է նաև ներկայումս՝ հատկապես Նոր տարվա նախօրյակին։