Չիրիկովի եկամտաբեր տուն
Տեսակ | եկամտաբեր տուն |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով և Բուդյոննու պողոտա |
Վայր | Դոնի Ռոստով |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1913 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Չիրիկովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Чирикова), շենք Դոնի Ռոստովի Բուդյոննու պողոտայում (շենք №46)։ Տունը կառուցվել է 1913 թվականին ՝ ճարտարապետ Լեոնիդ Էբերգի նախագծով[1] էկլեկտիզմի ոգով[2]։ Ներկայումս շենքում գործում է Դոնի Ռոստովի ներքին գործերի Լենինյան շրջանի բաժանմունքը։ Չիրիկովի եկամտաբեր տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկամտաբեր տունը Տագանրոգյան պողոտայում (այժմ` Բուդյոննու պողոտա) կառուցվել է XX դարի սկզբին` գործարանատեր, քաղաքային վարչության անդամ և Փոխադարձ վարկի քաղաքային ընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Կիրիլովիչ Չիրիկովի պատվերով։ Շենքի նախագծի հեղինակն է ռոստովցի ճարտարապետ Լեոնիդ Ֆեոդորովիչ Էբերգը, հենց նա էլ ղեկավարել է իրականացվող շինարարական աշխատանքները։ 1912 թվականին, շինարարության ավարտին մոտ, Չիրիկովն այցելել է շինհրապարակ, որից հետո պահանջել է ճակատին տեղադրել երկու սյուն։ Ճարտարապետն ընդդիմացել է դրանց տեղադրմանը, քանի որ շենքի կոմպոզիցիան հիմնված էր վերածննդի սկզբունքների վրա։ Ի պատասխան դրան Չիրիկովը հայտարարել է. «Իսկ փողն ո՞վ է քեզ վճարում` Վերածնո՞ւնդը, թե՞ ես»։ Սրան Էբերգը չի կարողացել առարկել և ստիպված բարձակների վրա տեղադրել է երկու սյուն[1][4]։
«Պրիազովսկի կրայ» թերթը 1913 թվականին Չիրիկովի եկամտաբեր տունն անվանել է Ռոստովի շենքերից մեծությամբ և ճարտարապետությամբ ամենանշանակալիներից մեկը։ Շինության առաջին հարկը վարձակալել էին խանութները։ Այս տան բնակարաններն ունեին 4, 5, 6 և 7 սենյակ։ Տանիքին եղել է այգի։ Շենքն ունեցել է վերելակ[1]։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո Չիրիկովի նախկին եկամտաբեր տանը տեղավորվեց քաղաքային խորհուրդը[5]։
Հայրենական մեծ պատերազմից հետո շենքում գործել է Գլավսևկավստրոյ կազմակերպությունը[1]։
2000-ական թվականներին շենքում գործել է Դոնի Ռոստովի ներքին գործերի վարչությունը, իսկ այժմ` ոստիկանության Լենինյան շրջանի բաժանմունքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 71—72.
- ↑ Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
- ↑ «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Ребайн Я. А. Ростов-на-Дону. — М.: Государственное издательство архитектуры и градостроительства, 1950. — С. 14. — (Архитектура городов СССР).
- ↑ «Довоенная открытка 1939 года». temernik.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.