Քաղաքը տեղակայված է Մալավիի սահմանից 8 կմ հեռավորության վրա, Լիլոնգվեն (130 կմ) և Լուսական (550 կմ) միացնող ճանապարհի վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1212 մ բացարձակ բարձրության վրա[2]։
Քաղաքը տարածաշրջանի համար կարևոր առևտրային կենտրոն է հանդիսանում։ Կա երկաթուղային կապ և օդանավակայան։ Քաղաքում կա Պողոս առաքյալի անունը կրող անգլիական եկեղեցի և մզկիթ։ Չիպատան հանրաճանաչ մեկնակետ է հանդիսանում Հարավային Լուանգվա ազգային պարկ ճանապարհորդելու համար։
2013 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 122.148 մարդ[3]։ Բնակչության շրջանում ամենատարածված լեզուներն են՝ նեադժերենը և անգլերենը։ Չիպատայում ապրում են մեծ թվով հնդիկներ։