Չեչենների և ինգուշների տեղահանում
Չեչենների և ինգուշների տեղահանում, հայտնի է նաև որպես Աարդախ (ռուս.՝ Операция «Чечевица», «Ոսպ» գործողություն, չեչեներեն՝ До́хадар, Ардахар, Махках дахар[1][2][3][4], «վտարում, ոչնչացում»), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի փետրվարի 23-ին խորհրդային իշխանությունների իրականացրած Հյուսիսային Կովկասից չեչեն և ինգուշ ժողովուրդների զանգվածային բռնի տեղահանում Կենտրոնկան Ասիա։ Չեչնիայում 1940-1944 թվականների ապստամբությանը նախորդող տեղահանումը իրականացվել է ՆԳԺԿ ղեկավար Լավրենտի Բերիայի հրամանով՝ ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի հաստատումից հետո, մաս հանդիսանալով բռնի տեղահանման և բնակչության տեղափոխման խորհրդային ծրագրերի, որոնց 1930-1950-ականների ընթացքում ենթարկվել են Խորհրդային Միության միլիոնավոր մարդիկ։
Տեղահանումը պատրաստված էր առնվազն 1943 թվականի հոկտեմբերից։ Գործողությանը մասնակցել է ԽՍՀՄ տարբեր տարածքներից 19 000 սպաներ և ՆԳԺԿ 100 000 զինվորներ։ Տեղահանվել են չեչեն և ինգուշ ժողովուրդներն ամբողջությամբ և կազմալուծվել է Չեչենա-Ինգուշական խորհրդային սոցիալիստական ինքնավար հանրապետությունը։ Զանգվածային արտաքսումը հեռու գնացող և աղետալի ժողովրդագրական հետևանքներ է ունեցել․ տեղահանված 496 000 չեչեններից և ինգուշներից առնվազն մեկ քառորդ մասը զոհվել է։ Ընդհանուր առմամբ, արխիվային տվյալները ցույց են տալիս, որ հարյուր հազարից ավել մարդիկ մահացել են շուրջկալության և անմիջապես տեղափոխման, Ղազախական և Ղրղզական ԽՍՀ-ում իրենց կյանքի առաջին տարիների ժամանակ, ինչպես նաև ՌԽՖՍՀ-ում, որտեղ շատերը պահվում էին աշխատանքային ճամբարներում։ Այդ գործընթացի ողջ ընթացքում տեղահանվածները գտնվում էին ՆԳԺԿ ծառայողների վարչական վերահսկողության տակ։
Չեչեններին և ինգուշներին թույլ է տրվել վերադառնալ իրենց հայրենիք 1957 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Къам дохорх лаьцна дийцар берашна а дихкинера Нохчийчохь». Маршо Радио (չեչեներեն). 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Нохчийчохь долу хьал гайтаран куьзга ду Кутаев Руслан лаьцна латтор». Маршо Радио (չեչեներեն). 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ ««Хьахон мел дихки а, дазло и къематде»». Маршо Радио (չեչեներեն). 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Хь. Даудова (2020 թ․ փետրվարի 25). ««Хуьлуш лаьтташехь бакъхила йиш яц аьлла хетара…»». Даймохк (չեչեներեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չեչենների և ինգուշների տեղահանում կատեգորիայում։ |
- World Chechnya Day.org - A website of Chechen diaspora promoting observance of February 23 as the anniversary of the ethnic cleansing the Vaynakh people. It also has a wealth of information (in the history section) about the conditions of the deportation, with numerous quotes.
- Joanna Lillis (2017 թ․ փետրվարի 23). «Kazakhstan: Memories of the Chechen Exodus Don't Fade». eurasianet.org.
- Khassan Baiev (2004 թ․ փետրվարի 24). «A History Written In Chechen Blood». The Washington Post.