Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)
![]() Չարենցի կամար հուշարձանը Ողջաբերդում | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Ռաֆայել Իսրայելյան |
Ստեղծում | 1957 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Ողջաբերդ[1] |
Շինության ձև | կամար |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 6.52/7 |
![]() |
Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, Արարատի տաճար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել[2]։
Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.
![]() |
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։ |
![]() |
Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով[3][4]։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արարատը Չարենցի կամարից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ ShoghakatTVcompany (2013 թ․ սեպտեմբերի 25). «Ռաֆայել Իսրայելյան». Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ «360GreatArmenia». 360armenia.com. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ». garnigeghard.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Արարատի տաճար (Չարենցի կամարը) | Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայք». www.rafaelisraelyan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6.52/7 |