Չարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Չարենցի կամար հուշարձան
Mount Ararat from Charents' Arch 1.jpg
Չարենցի կամար հուշարձանը Ողջաբերդում
Կոորդինատներ40°10′25.3″ հս․ լ. 44°38′12.1″ ավ. ե. / 40.173694° հս․. լ. 44.636694° ավ. ե. / 40.173694; 44.636694Կոորդինատներ: 40°10′25.3″ հս․ լ. 44°38′12.1″ ավ. ե. / 40.173694° հս․. լ. 44.636694° ավ. ե. / 40.173694; 44.636694
Գտնվում էՀայաստան Կոտայքի մարզ, Ողջաբերդ
Կառուցվել է1957
Շինության ձևըկամար
Շինարարճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան
Ներկա վիճակըԿանգուն

Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել[1]:

Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.

Aquote1.png Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Aquote2.png

Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով[2][3]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ShoghakatTVcompany (2013-09-25)։ «Ռաֆայել Իսրայելյան»։ Վերցված է 2018-03-29 
  2. «360GreatArmenia»։ 360armenia.com։ Վերցված է 2018-03-29 
  3. «ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ»։ garnigeghard.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  4. «Արարատի տաճար (Չարենցի կամարը) | Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայք»։ www.rafaelisraelyan.com (հայերեն)։ Վերցված է 2018-08-04 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 6.52/7