Չանսելորսվիլի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանսելորսվիլի ճակատամարտ
Ամերիկայի քաղաքացիական պատերազմ
«Չանսելորսվիլի ճակատամարտ», Կուրց և Էլիսոն
Թվական 1863 թվական, ապրիլի 30 - մայիսի 5[1]
Վայր Վիրջինիա
Արդյունք Համադաշնության բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկայի Համադաշնային Նահանգներ ԱՀՆ
Հրամանատարներ
Ջոզեֆ Հուկեր Ռոբերտ Լի
Կողմերի ուժեր
133 868[2] 60 892[3][2]
Կորուստներ
17 197 (1606 սպանված, 9672 վիրավոր, 5919 անհետ կորած)[4][5] 13 303 (1665 սպանված, 9081 վիրավոր, 2018 անհետ կորած)[5]

Չանսելորսվիլի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Chancellorsville), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի խոշոր ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1863 թվականի ապրիլի 30-ից մայիսի 5-ը, Սփոթսիլվեյնի տարածաշրջանում՝ Ջորջ Չանսելորի պլանտացիայի մոտ (հայտնի է որպես «Չանսելորսվիլ»), Ջոզեֆ Հուկերի Պոտոմաքսյան բանակի և Ռոբերտ Լիի Հյուսիսվիրջինյան բանակի միջև։ Պատմության մեջ է մտել որպես գեներալ Լիի վարած ամենահաջող մարտը, որտեղ նա հարձակողական մարտում պարտության է մատնում իր զորքերին կրկնակի անգամ գերազանցող ուժերին։ Սակայն Համադաշնության հաղթանակը մռայլվեց գեներալ Ջեքսոն Քարե Պատի մահվանից հետո։

Պատմաբան Սթիվեն Սիրսը գրել է, որ Չանսելորսվիլը յուրօրինակ է ու եզակի Քաղաքացիական պատերազմի ճակատամարտերի մեջ. այս ճակատամարտը առանձնանում է իր բարդությամբ և ռազմական գործողությունների լարվածությամբ։ Այն դարձավ գեներալ Լիի ամենավառ հաղթանակը և դաշնային բանակի ամենածանր պարտությունը։ Գեներալ Հուկերը սկսեց այս ճակատամարտը, իր տրամադրության տակ ունենալով լավ նախապատրաստված բանակ, ճշգրիտ կատարված հետախուզություն, քանակական գերակշռություն և խելամիտ, մտածված ծրագիր։ Նրա հակառակորդը՝ գեներալ Լին, այդ օրերին թուլացել էր երկու դիվիզիայով, և Հուկերի գրոհը նրա համար գրեթե անսպասելի էր։ Այնուամենայնիվ, Հուկերը պարտվեց, իսկ մայիսի 3-ի ճակատամարտը երկրորդը դարձավ իր արյունահեղությամբ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ճակատամարտերի շարքում՝ Էնտիտեմից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրականության մեջ ընդունված են ճակատամարտի տարբեր ժամանակագրական սանդղակներ. մայիսի 1-ից 6-ը՝ համապատասխան վիրջինական հանրագիտարանի, կամ 3-ից 6-ը ըստ Մաքֆերսոնի, կամ ապրիլի 30-ից մայիսի 6-ը ըստ ԱՄՆ ազգային պարկերի ծառայության։
  2. 2,0 2,1 Eicher, 2001, էջ 475
  3. Stackpole, 1988, էջ 74
  4. Կորուստները սովորաբար ցույց են տրված ողջ կամպանիայի՝ Չանսելորսվիլի, Ֆրեդերիկսբերգի և Սալեմի ճակատամարտերինը միասին վերցրած։
  5. 5,0 5,1 Eicher, 2001, էջ 488