Jump to content

Ուրախ գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրախ գերեզմանատուն

Ուրախ գերեզմանատուն (ռումիներեն՝ Cimitirul Vesel), գերեզմանատուն Ռումինիայի Մարամուրեշ կոմսության Սեպինցա գյուղում։ Հայտնի է իր վառ ու գույնզգույն շիրմաքարերով, որոնք զարդարված են նայիվ արվեստի ոճին բնորոշ ինքնատիպ նկարներով ու բանաստեղծական տողերով, որոնցում ներկայացված են թաղված մարդիկ կամ դրվագներ նրանց կյանքից։ Գերեզմանատունը դարձել է թանգարան բաց երկնքի տակ ու զբոսաշրջության ազգային կենտրոն։

Գերեզմանատան առանձնահատկությունն այն է, որ նրա ընդհանուր տեսքը հակասում է Եվրոպայում մահվան՝ որպես սգալի ու մռայլ երևույթի ըմբռնմանը։ Գերեզմանատան առաջացումը կապվում է գետո-դակերի մշակույթի հետ, ովքեր հավատում էին հոգու անմահությանը և նրան, որ մահը լի է ուրախությամբ ու ավելի լավ կյանքի ակնկալիքով։

2009 թվականից անցկացվում է «Երկար ճանապարհ դեպի Ուրախ գերեզմանատուն» փառատոնը[1]։

Ոչ սովորական գերեզմանատան հիմնադրումը կապվում է Ստան Յոան Պետրաշի (ռումիներեն՝ Stan Ioan Pătraş) անվան հետ։ Նա տեղաբնակ էր, որ զբաղվում էր փայտի վրա փորագրությամբ։ 1960-ական թվականներին գերեզմանատանը հայտնվեցին ավելի քան 800 կաղնե խաչեր, որ պատրաստվել էին Ստան Յոնա Պետրաշի կողմից։ Նրա շիրմաքարին գրված է.

Իմ ողջ կյանքի ընթացքում
Ես ոչ ոքի դեմ չարութուն չեմ գործել...


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Satele Unite ale … Maramureșului, 16 august 2016, Carmen Anghel, Evenimentul zilei, accesat la 18 august 2016

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]