Ստան Յոան Պատրաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստան Յոան Պատրաշ
Cimitirul Vesel de la Sapanta3.jpg
Ծնվել է1908[1]
ԾննդավայրՍեպինցա, Maramureș County, Ռումինիա
Մահացել է1977[1][2]
Վախճանի վայրըՍեպինցա, Maramureș County, Ռումինիա
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա[3][4]
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Stan Ioan Pătraș Վիքիպահեստում

Ստան Յոան Պատրաշ (ռում.՝ Stan Ioan Pătraş, 1908[1], Սեպինցա, Maramureș County, Ռումինիա - 1977[1][2], Սեպինցա, Maramureș County, Ռումինիա), ռումինացի փայտի վրա աշխատող քանդակագործ, փորագրող։ Ռումինիայի Մարամուրեշ կոմսության Սեպինցա գյուղի Ուրախ գերեզմանատան տապանաքարերի հեղինակ։

Նրա ստեղծագործությունները համահունչ են ժողովրդական արվեստի և ռումինական ավանդույթների հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստան Յոան Պատրաշը ծնվել է 1908 թվականին Մարամուրեշ կոմսության Սեպինցա գյուղում (այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա) փայտի քանդակագործության ավանդույթներ ունեցող ընտանիքում։ Պատանի տարիքից հետաքրքրվել է քանդակագործությամբ, նկարչությամբ և պոեզիայով և, երբ 14 տարեկան էր, կաղնուց սկսել է խաչեր քանդակել։

1935 թվականին Ստան Յոան Պատրաշը գերեզմանաքարերի վրա սկսել է քանդակել փոքր բանաստեղծություններ գրված առաջին դեմքով` հեգնական բանաստեղծություններ քերականական սխալներով, շատ մոտ տեղացիների արխայիկ լեզվին։ Սկզբում տարեկան փորագրել է միայն 10 տապանաքար` որպես հիմք օգտագործելով կաղնու փայտը։

1936 թվականին Ստան Յոան Պատրաշը կատարելագործել է իր ոճը. գերեզմանաքարերը դարձրել են ավելի նեղ, և նա խորաքանդակները նկարել է բնական պիգմենտներից ստացված վառ գույներով։ Հիմնական օգտագործել է կապույտ գույնը, որը փորձագետները անվանել են սեպինցայի կապույտ։ Մյուս գույները նույնպես խորհրդանշական են իրենց յուրօրինակ ձևով, կանաչը խորհրդանշել է կյանք, դեղինը` պտղաբերություն, կարմիրը` կիրք, սևը` մահ։

Մինչև 1977 թվականը Պատրաշը ստեղծել է շուրջ 700 տապանաքար Սեպինցայի երկու գերեզմանատներում, հետագայում հայտնի որպես Ուրախ գերեզմանատուն։

Ստան Յոան Պատրաշը մահացել է 1977 թվականին` թողնելով իր տունն աշակերտին՝ Դումիտրու Պոպին, ով ապրել է իր ուսուցչի տանը, իսկ ավելի ուշ այն վերածել արհեստանոցի և թանգարանի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]