Ուտա Իբրահիմի
Ուտա Իբրահիմի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Գնիլանե, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Կոսովո և Ալբանիա |
Կրթություն | Պրիշտինայի համալսարան և Պրիշտինայի համալսարան |
Մասնագիտություն | լեռնագնաց |
Կայք | utalaya.com |
Uta Ibrahimi Վիքիպահեստում |
Ֆլյուտուրա Իբրահիմին, առավել հայտնի է որպես Ուտա Իբրահիմի (նոյեմբերի 27, 1983, Գնիլանե, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ալբանացի կին լեռնագնաց Կոսովոյից։
Եղել է ամենաառաջին ալբանացի կինը, ով բարձրացել է Էվերեստ լեռը, աշխարհի ամենաբարձր գագաթը[1][2][3]։
Էվերեստ լեռը բարձրանալուց հետո (2017 թվակամի մայիսի 22), նա բարձրացել է նաև Մանասուլու (8,163 մ)[4], Չո-Օյու (8201 մ)[5], Լհոտսե (8516 մ)[6] և Գաշերբուրում (8080 մ) լեռնագագաթները[7], այդպիսով պաշտոնապես դառնալով Բալկանյան առաջին կինը, ով հասնում է 5X8000 մ բարձրության գագաթնակետերին[8][9]։
Իր այս մեծ հաջողությունից հետո, նրան հրավիրում են բազմաթիվ տեղական և հայտնի լրատվամիջոցներու հարցազրույցների[10][11][12][13]։
Լեռնագնացության և հարցազրույցների միջոցով, Ուտան փորձում էր իրազեկել բնության, լեռների և մարդու իրավունքների մասին, մասնավորապես Կոսովոյում և Ալբանիայում[14]։
Ուտան նաև Կայուն զարգացման նպատակների առաջատար է, որը խթանում է գենդերային հավասարությունը, երիտասարդության արտոնությունը և շրջակա միջավայրի պահպանությունը[15]։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուտա Իբրահիմին ծնվել է Գջիլան քաղաքում, Կոսովոյի հանրապետությունում։ Նա ավարտել է Պրիստինայի համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետը, որտեղ սովորել է Շուկայավարություն։
Նա իր կարիերան սկսեց որպես Իլիրիա համալսարանում մարքեթինգի փորձագետ և սկսեց աշխատել մասնավոր ընկերություններում որպես շուկայավարման փորձագետ։ Ուտան աշխատել է Ogilvy Karrota շուկայավարական գործակալությունում որպես տնօրեն[16]։
Բացի շուկայավարման աշխատանքից, խոշոր բիզնեսի հաճախորդների համար շուկայավարման արշավներ զարգացնելուց, նա նաև աշխատել է մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական նախագծերի վրա։ Ուտան նաև աշխատել է DokuFest- ի վավերագրական կինոնկարների փառատոնում որպես շուկայավարման մենեջեր, ժյուրիի անդամ և միջոցառումների կազմակերպիչ[17][18]։ 2015-ին նա թողեց շուկայավարման իր կարիերան՝ իրեն նվիրելով լեռնագնացությանը։
2016 թվականին նա հիմնադրեց Butterfly Outdoor Adventures ընկերությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակույթն ու զբոսաշրջությունը Կոսովայում[19]։ Butterfly Outdoor Adventures- ը ԱՄՆ-ում հիմնադրված «Via Dinarica» նախագծի մի մասն էր, որը կայունացրեց Կոսովոյից դեպի Սլովենիա տանող ճանապարհը և հակառակը, և այն շարունակական հարթակ դարձավ, որը խթանում և զարգացնում է կանոնավոր զբոսաշրջությունը Արևմտյան Բալկաններում[20][21]։
Կարիերայի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գագաթնակետեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուսալա 2925 մետր (Բուլղարիա)[22][23]
- Օլիմպուս լեռ 2918 մետր (Հունաստան)
- Էրկիյ 3916 մետր (Թուրքիա), ձմեռային արշավ
- Հասան լեռ 3200 մետր (Թուրքիա), ձմեռային արշավ
- Էլմեր 3500 մետր (Թուրքիա), ձմեռային արշավ
- Մոնբլան լեռ 4880 մետր (Ֆրանսիա), ձմեռային արշավ[24]
- Ռեյներ լեռ 4392 մետր Կաց Ռուտ (ԱՄՆ)
- Յալունգ լեռնագագաթ 5700 մետր, ձմեռային արշավ
- Նուրբու լեռնագագաթ 5800 մետր, Նյու Ռութ, ձմեռային արշավ
- Ռամդունգ լեռնագագաթ 5925 մետր, ձմեռային արշավ
- Արևելյան Լաբուք 6119 մետր (բարձրացել է 3 անգամ)
- Կղզի 6189 մետր
- Ամա դաբլամ 6812 մետր[25]
- Տրիգլավ 2553 մետր, ձմեռային արշավ[26]
- Մյունխ լեռնագագաթ 4107 մետր, ձմեռային արշավ[27]
Այս ժամանակահատվածում ծնվեց 14 ամենաբարձ լեռնագագաթները մագլցելու գաղափարը։
8000 արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ուտալա»-14 աշխարհի ամենաբարձր[28] լեռնագագաթ ծրագրով 2017 թվականին սկսեց Էվերեստից[29][30]։
Նա մագլցել է․
- Էվերեստը (8848 մետր)[31]
- Մանասուլուն (8163 մետր)[32]
- Չո-Ույուն (8201 մետր)[33]
- Լոտսը (8516 մետր)[34]
- Գաշերբուրումը (8080 մետր)[35],
այսպիսով պաշտոնապես դառնալով Բալկաններում առաջին կինը, ով գրանցել է 5×8000 մետր բարձրություն մագլցելու ցուցանիշ։
Նա նաև «Ազգային աշխարհագարական թիմ» ընկերության անդամ է, ով մագլցել է 7800 մետր բարձրությամբ Լոտս լեռը 2019 թվականին[36]։
Մագլցած լեռները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուտան մագլցել է նշված գագաթները | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Գագաթներ | Երկիր | Մայրցամաք | Բարձունք (մետր) | |
2014 | Մուսալա | Բուլղարիա | Եվրոպա | 2,925 | |
2014 | Օլիմպուս լեռ | Հունաստան | Եվրոպա | 2,918 | |
2016 | Էրկիյ | Թուրքիա | Եվրոպա | 3,916 | |
2016 | Հասան լեռ | Թուրքիա | Եվրոպա | 3,200 | |
2016 | Ալադահգլար | Թուրքիա | Եվրոպա | 3,599 | |
2016 | Էմլեր | Թուրքիա | Եվրոպա | 3,500 | |
2015 | Մոնբլան | Ֆրանսիա | Եվրոպա | 4,880 | |
2018 | Ռեյներ լեռ | Սիեթլ | ԱՄՆ | 4392 | |
2016 | Յալունգ լեռնագագաթ | Նեպալ | 5,700 | ||
2016 | Նուրբու լեռնագագաթ | Նեպալ | Ասիա | 5,800 | |
2016 | Ռամդունգ լեռնագագաթ | Նեպալ | Ասիա | 5,925 | |
2017 | Արևելյան Լաբուք | Նեպալ | Ասիա | 6,119 | |
2018 | Կղզի | Նեպալ | Ասիա | 6,189 | |
2018 | Ամա Դաբլամ | Նեպալ | Ասիա | 6812 | |
Մարտի 2016 | Տրիգլավ | Սլովենիա | Եվրոպա | 2,553 | |
2017 | Մյոնխ լեռնագագաթ | Շվեյցարիա | Եվրոպա | 4,107 | |
22 Մայիս 2017 | Էվերեստ լեռ | Նեպալ | Ասիա | 8,848 | |
26 Սեպտեմբեր 2017 | Մանասլու | Նեպալ | Ասիա | 8,163 | |
28 Սեպտեմբեր2018 | Չո-Ույո | Նեպալ | Ասիա | 8,201 | |
25 Մայիս 2018 | Լոտս | Նեպալ | Ասիա | 8,516 | |
14 Հուլիս 2019 | Գաշերբուրում | Նեպալ | Ասիա | 8080 |
ժողովրդական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Ուտան պաշտոնապես հայտարարվեց SDG չեմպիոն և ազդեցիկ մարդ, ով ընդգրկված էր ՄԱԿ-ի Կոսովոյի թիմում և նպաստում էր բնապահպանական և գենդերային հավասարության ու երիտասարդության հզորացմանը։ Նա մասնակցել է SDG3- ի` գենդերային հավասարության և SDG5- ի` կլիմայի գործողությունների խթանող նախագծերի իրականացման և մշակման գործընթացում[37]։
Բացի այդ, նա Կոսովոյում առաջին և միակ մարզուհին է, ով կազմակերպում է արշավներ և բացօթյա զվարճալի ժամանց աուտիզմով տառապող երեխաների համար։ Որպես ազդեցիկ մարդ, մասնակցել է հասարակական արշավների և ելույթների, ինչպիսիք են TedEx Albania[38], Bar Camp Prishtina[39]-ում ճամբար, DokuFest KS- ի Կանաչ վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ է, շրջակա միջավայրի մաքրման համաշխարհային օրվա արշավի առաջնորդ[40], որը իրականում աշխարհի ամենաճանաչված արշավներից մեկն է, և Կոսովոն նրանց միացել է վերջերս և այժմ հանդիսանում է առաջատար երկիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Uta Ibrahimi becomes the first Albanian woman to reach Mt. Everest summit, in 2017». Prishtina Insight. Prishtina Insight. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Mehmetaj, Valmir. «Uta Ibrahimi: Trekking in the Himalayas made me realize how small we humans are». kosovotwopointzero.com. kosovotwopointzero. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Tota, Elton. «Uta Ibrahimi, the first Kosovar to conquer the Himalayas». Independent Balkan News Agency. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Ekskluzive: Uta Ibrahimi pushton majën e Manasolus (FOTO)». KultPlus (ալբաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Uta Ibrahimi ngjitet edhe në majën Cho Oyu, në Himalaje». ALSAT-M (ալբաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Uta Ibrahimi: Kosovo's First Woman to Summit Everest and Her Climb Towards Gender Equality». Rock and Ice (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ T, Eric (2019 թ․ հուլիսի 25). «Uta Ibrahimi réussit le Gasherbrum I, le Kosovo à 8.080 mètres». Altitude News (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Sherifi, Elife (2019 թ․ հուլիսի 23). «Uta Ibrahimi 'pushton' vargmalet e Pakistanit, vajza e parë në histori nga Ballkani». 2LONLINE (ալբաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Uta Ibrahimi, the first Kosovar to conquer the Himalayas». Independent Balkan News Agency (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Uta Ibrahimi ngjitet edhe në majën Cho Oyu, në Himalaje». ALSAT-M (ալբաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Uta Ibrahimi, përsëri në Himalaje». KosovaLive360 (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Kosovo climber conquers the Himalayas». Independent Balkan News Agency (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «First Albanian woman among 100 scales Mt Everest». The Himalayan Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Chasing Mountains and Macchiato in the Balkans». Adventure (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Our SDG Champ Uta Ibrahimi, on Her Way to Climb South Face Lhotse». UNKT. 2019 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Our team at Karrota». www.karrota.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Empower Kosovo Tour Guides». DokuFest. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Jury». DokuFest. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Nga tokat e sheshta të Prishtinës e deri në maje të botës – gruaja që po sfidon gjithçka». Gazeta Online INSAJDERI (անգլերեն). 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Barthelemy, Bennett. «The Accursed Alps: First Ascents Meet Anti-Hydropower Activism in Albania». Climbing Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ GmbH, TERRITORY Content to Results. «A holiday in Kosovo? | Lufthansa magazin». magazin.lufthansa.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Expedition in Mount Musala – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Uta Ibrahimi: Trekking in the Himalayas made me realize how small we humans are - Kosovo 2.0Kosovo 2.0». Kosovo 2.0. 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Uta Ibrahimi undertakes challenge of becoming first Albanian woman to climb Everest». Tirana Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Ama Dablam 6812 – 6 Days – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Triglav Winter Expedition – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Monch, Switzerland – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Utalaya - The 14 Peaks of the Himalayas (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
- ↑ Uta Ibrahimi, climbing the Himalaya (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
- ↑ «Uta Ibrahimi: Kosovo's First Woman to Summit Everest and Her Climb Towards Gender Equality». Rock and Ice (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Dupriez, Jonathan (2018 թ․ հունվարի 1). «Uta Ibrahimi : "je voulais planter le drapeau du Kosovo en haut de l'Everest"». Kosovox (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Uta Ibrahimi pushton majën e Manasolus». Ministry of Foreign Affairs - Republic of Kosovo. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Cho Ouy (8201m)—the 6th tallest mountain in the world – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Uta Ibrahimi SDG champ Lhotse South Face Expedition (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
- ↑ T, Eric (2019 թ․ հուլիսի 25). «Uta Ibrahimi réussit le Gasherbrum I, le Kosovo à 8.080 mètres». Altitude News (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «NatGeo explorer Sung-Taek Hong to attempt Lhotse South Face yet again». mountainplanet.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
- ↑ I love you mother nature | Flutura Ibrahimi | TEDxTirana (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
- ↑ «BarCamp Prishtina #50 – Golden Edition». IPKO Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Uta Ibrahimi x World Cleanup Day 2019 (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին