Ուսանող Չեխովի հուշարձան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
Ուսանող Չեխովի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Ալեքսանդր Ռուկավիշնիկով |
Բացում | սեպտեմբերի 1, 2014 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ուսանող Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник студенту Чехову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, Մոսկվայի պետական համալսարանի տարածքում։
Քանդակի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը՝ Օլեգ Դերիպասկայի «Վոլնոյե դելո» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս մեծ գրող Անտոն Պավլովիչ Չեխովի բրոնզե քանդակը տեղադրված է ոճավորված գրանիտե նստարանին, նա ձախ ձեռքով գրկում է շանը[1]։ Ձախ կողմում տեղադրված է պղնձե թերթ՝ դիպլոմ տրամադրելու վերաբերյալ Չեխովի դիմումի ֆաքսիմիլային տեքստով։ Հուշարձանի պատվանդանի հետևի մակերևույթը ձևավորված է գրողի կեղծանունների ցանկով (Անտոշա Չեխոնտե, Արկադի Տարանտուլով, Մակար Բալդաստով, Իմ եղբոր եղբայր, Բժիշկ առանց պացիենտների, Մանեկ թիվ 6, Մանեկ թիվ 9 և այլն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայի պետական համալսարանի տարածքում՝ ՄՊՀ բժշկական գիտակրթական կենտրոնի ուսումնական մասնաշենքի առջև։
Հուշարձանի բացման արարողության ժամանակ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին ասել է[2].
Ա. Պ. Չեխովը սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում 1879-1884 թվականներին և համալսարանն ավարտել բժշկի և գավառական բժշկի կոչումով։
2015 թվականի ապրիլի 25-ին հուշարձանի մոտ տնկվել է բալենու այգի[3]։