Ուկրաինան 16-րդ անգամ կմասնակցի Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2020 երգի մրցույթին։ 2020 թվականի մրցույթի Ուկրաինայի մասնակիցը և երգը կընտրվի Ազգային եզրափակչի միջոցով։
2019 թվականի հոկտեմբերի 16-ին Առաջին ազգային և ՍՏԲ հեռուստաընկերությունները հայտարարեցին Եվրատեսիլ 2020» -ի ազգային ընտրության մեկնարկի մասին[1][2]։ Ազգային ընտրությունը բաղկացած կլինի երեք ցուցադրությունից։ Երկու կիսաեզրափակիչները կկայանան 2020 թվականի փետրվարի 8-ին և 15-ին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից եզրափակիչ կանցնեն լավագույն եռյակը՝ ըստ մրցույթի ժյուրիի և հեռուստադիտողի։ Եզրափակիչը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 22-ին[3]։ Ընտրության բոլոր փուլերը կանցնեն Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի Ուկրաինայի ազգային ընտրության երաժշտական պրոդյուսերը մնում է ուկրաինացի կոմպոզիտոր Ռուսլան Կվինտան։
Եվրատեսիլ 2020-ի ազգային ընտրության ժյուրիի կազմում են[4][5]։
Ազգային ընտրության հաղորդավարն է Սերգեյ Պրիտուլան։
Հունվարի 20-ին հրապարակվեց ընտրության մասնակիցների ցուցակը[6][7]։ Հունվարի 22-ին տեղի ունեցավ կիսաեզրափակիչի մասնակիցների վիճակահանությունը և համարների հերթականության սահմանումը։
2019 թվականին տեղի ունեցած սկանդալից հետո նոր կանոն է մտցվել, որը սահմանափակում է այն երգիչների մասնակցությունը Ազգային ընտրությանը, ովքեր 2014 թվականից առնվազն մեկ համերգ են ունեցել Ռուսաստանում։