Ոսկու իշխանության ներքո
Ոսկու իշխանության ներքո ռուս.՝ Во власти золота | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իվան Պրավով |
Դերակատարներ | Իվան Պերեվերզև, Իննա Կմիտ և Վիկտոր Չեկմարյով |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
IMDb | ID 2094180 |
«Ոսկու իշխանության ներքո» (ռուս.՝ «Во власти золота»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Իվան Պրավովը Դմիտրի Մամին-Սիբիրյակի «Ոսկի արդյունաբերողները» (ռուս.՝ «Золотопромышленники») պիեսի, «Վայրի երջանկություն» (ռուս.՝ «Дикое счастье») վեպի և «Գեղձախտ» (ռուս.՝ «Золотуха») պատմվածքի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկու արդյունաբերությամբ զբաղվող Տիխոն Կոնդրատևիչ Մոլոկովի աղմկոտ տանն տոնում են Բարեկենդանը։ Երբ քաղաքապետը փորձում է գայթակղել տիրոջ դստերը՝ Անիսիային, աղջկա հայրը կոտրում է նրա քիթը։ Վախենալով հետևանքներից՝ Տիխոն Կոնդրատևիչն ընկերոջ՝ Իվան Տիմոֆեևիչ Զապադկինի խորհրդով, վերցնում է կեղծանուն, ամբողջ ունեցվածքը վերագրանցում է կնոջ վրա և դստեր հետ փախչում քաղաքից։ Զապադկինը Մոլոկովի կնոջը համոզում է իրեն վարձով տալ ոսկու հանքը, ինչի արդյունքում Մոլոկովն ու դուստրը մնում են առանց ապրուստի միջոցների։ Հասկանալով, որ իրենք խաբված են, փախածները վերադառնում են՝ վերադարձնելու բարի անունն ու կորցրած հանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Պերևերզև - Տիխոն Կոնդրատևիչ Մոլոկով, ոսկի արդյունաբերող
- Իննա Կմիտ - Անիսիա Տիխոնովնա
- Վիկտոր Չեկմարյով - Իվան Տիմոֆեևիչ Զապադկին
- Լյուդմիլա Կասյանովա - Ելենա Իվանովնա
- Վլադիսլավ Բալանդին - Վասիլի Պետրովիչ (լուսագրերում՝ Ս. Բալանդին)
- Իգոր Բելոզյորով - Պոլիկարպ Եմելյանովիչ Բելոնոսով, փաստաբան
- Եֆիմ Ստեպանով - Խարիտոն Խարիտոնովիչ Շիրինկին
- Պոլինա Կրոպաչովա - Մարֆա
- Պավել Ֆեդոսեև - Մարկուշկա
- Լիդիա Ստարոկոլցևա - Մարկուշկայի կինը
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 – Համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ հնչյունային ռեժիսորին (Եվգենի Նիկուլսկի)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Իվան Պրավով, Յուրի Խազանովիչ
- Բեմադրող ռեժիսոր՝ Իվան Պրավով
- Բեմադրող օպերատոր՝ Իգոր Լուկշին
- Բեմադրող նկարիչ՝ Բորիս Կավեցկի[2]
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Ռոդիգին
- Դիրիժոր՝ Վերոնիկա Դուդարովա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ոսկու իշխանության ներքո» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ոսկու իշխանության ներքո» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|