Վերոնիկա Դուդարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Դուդարովա
Բնօրինակ անունռուս.՝ Вероника Борисовна Дударова և օսերեն՝ Дудараты Барисы чызг Вероникæ
Ծնվել էդեկտեմբերի 5, 1916(1916-12-05)
Բաքու, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել էհունվարի 15, 2009(2009-01-15)[2] (92 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերսիմֆոնիկ երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,

Q4313322?

, «Օսիայի փառքի համար» մեդալ,
, Մ.Ի. Գլինկայի անվան ԽՍՀՄ պետական մրցանակ և

Q97315446?

Commons-logo.svg Veronika Borisovna Dudarova Վիքիպահեստում

Վերոնիկա Դուդարովա (ռուս.՝ Вероника Борисовна Дударова, դեկտեմբերի 5, 1916(1916-12-05), Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 2009(2009-01-15)[2], Մոսկվա, Ռուսաստան) ռուս դիրիժոր։ Խորհրդային Ռուսաստանի առաջին կին-դիրիժորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուդարովան ծնվել է օսեթական արիստոկրատների ընտանիքում։ Սկզբնական շրջանում սովորել է Բաքվում (դաշնամուր), այնուհետև դաշնամուրային կրթությունը շարունակել է Լենինգրադի Կոնսերվատորիայում։ 1947 թվականին նա ավարտում է Մոսկվայի Կոնսերվատորիան որպես դիրիժոր։ Առաջին անգամ հանդես է եկել 1944 թվականին։ 1947-89 թվականներին եղել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի դիրիժորը (1960-ից գլխավոր դիրիժոր)։ 1991-2009 թվականներին նա գլխավորել է Մոսկվայի Սիմֆոնիկ Նվագախումբը։ Նրա անունը գրանցվել է Գինեսի Ռեկորդների Գրքում, որպես կին, որը 50 տարուց ավել աշխատել է ամենախոշոր նվագախմբերի հետ։ Նրա գլխավորությամբ ձայնագրվել են բազմաթիվ կինոնկարների երաժշտություններ։

Իր ամենահայտնի կատարումներն են Բախի սի մինոր մեսսան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Ջուզեպպե Վերդիի Ռեքֆիեմները, Ռավելի Բոլերոն (որը նա կատարել է իր 90 ամյակի կապակցությամբ), ինչպես նաև Պյոտր Չայկովսկու, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Սերգեյ Ռախմանինովի, Դմիտրի Շոստակովիչի և այլ կոմպոզիտորների սիմֆոնիաները։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ տարբեր երկրներում։ 1977 թվականին պարգևատրվել է Խորհրդային Միության Ժողովրդական Արտիստ շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]