Ոչ տիպիկը
Ոչ տիպիկը | |
---|---|
Ժանր | հումորային դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Ստեղծող | Robia Rashid? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Սեթ Գորդոն |
Գլխավոր դերերում | Keir Gilchrist?[2], Ջենիֆեր Ջեյսոն Լի[2], Brigette Lundy-Paine?[2], Մայքլ Ռափափորթ[2], Nik Dodani?[2], Graham Rogers?[2], Amy Okuda?[2], Jenna Boyd?[2], Fivel Stewart?[2], Raúl Castillo?[2], Rachel Redleaf?[2], Ariela Barer?[2], Christina Offley?[2], Wendy Braun?[2], Kevin Daniels?[2], Քեյսի Ուիլսոն[2], Michelle Farrah Huang?[2], Kimia Behpoornia?[2], Kimmy Gatewood?[2], Graham Phillips?[2], Կառլ Տ․ Ռայթ[2], Մայքլ Ռեյդի[2] և Eric McCormack?[2] |
Պրոդյուսեր | Ջենիֆեր Ջեյսոն Լի |
Երաժշտություն | Դեն Ռոմեր |
Պատմվածքի վայր | Նյութաուն |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 38 |
Էկրաններին է | օգոստոսի 11, 2017-ից հուլիսի 9, 2021-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
«Ոչ տիպիկը» (անգլ.՝ Atypical), ամերիկյան կատակերգական դրամա հասունացման մասին, որը ստեղծել է Ռոբիա Ռաշիդը[3]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2017 թվականի օգոստոսի 11-ին Նեթֆլիքս հարթակում[4][5]։ Քննադատները շոուն ջերմ են ընդունել։
2017 թվականի սեպտեմբերի 13-ին Նեթֆլիքսը երկարացրել է սերիալը 13 էպիզոդներից բաղկացած երկրորդ եթերաշրջանի համար[6]։ Այն հրապարակվել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին և բաղկացած է 10 սերիայից։ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Նեթֆլիքս սթրիմինգային ծառայությունը 3 տարով երկարացրել է «Ոչ տիպիկը» վեբ-սերիալը[7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջան Աուտիստական սպեկտրի խանգարումով 18-ամյա Սեմ Գարդները ընտանիքին հայտնում է, որ ցանկանում է իր համար աղջիկ գտնել։ Մինչ Սեմը ուզում է գլուխ հանել իր անձնական կյանքից, ինչը նրան հեշտ չի տրվում, ընտանիքի անդամներն ունենում են իրենց խնդիրները, որոնք նույնպես անհրաժեշտ է լուծվեն։
Երկրորդ եթերաշրջան Սեմը սովորում է ավարտական դասարանում, և նա դեռ չգիտի, թե ինչ պետք է անի ապագայում։ Նման իրավիճակում է նաև նրա կրտսեր քույրը՝ Քեյսին։ Իրավիճակը խորանում է ծագած ընտանեկան ճգնաժամով։
Երրորդ եթերաշրջան Մեծ փոփոխությունները միշտ այդքան էլ հեշտ չեն, հատկապես Սեմի համար։ Սակայն բարդ ընտրություն պետք է կատարեն նրա ընտանիքի բոլոր անդամները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջենիֆեր Ջեյսոն Լի՝ Էլզա Գարդներ
- Քեյր Գիլքրիստ՝ Սեմ Գարդներ
- Բրիջեթ Լանդի-Փեյն՝ Քեյսի Գարդներ
- Էմի Օկուդա՝ Ջուլյա Սասակի
- Մայքլ Ռապապորտ՝ Դագ Գարդներ
Երկրորդական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրեմ Ռոջերս՝ Էվան Շափին
- Նիք Դոդանի՝ Զախիդ
- Ռաուլ Կաստիլիո՝ Նիկ
- Ջեննա Բոյդ՝ Փեյջ Հարդվեյ
- Ռեյչել Ռեդլիֆ՝ Բեթ Շափին
Քննադատների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոչ տիպիկ»-ի թողարկումից հետո հեռուստասերիալն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել քննադատներից։ «Metacritic» կայքում առաջին եթերաշրջանը 100 միավորից ստացել է 66-ը՝ հիմնված 20 քննադատների կարծիքի վրա[8]։ «Rotten Tomatoes» կայքում առաջին եթերաշրջանի թարմության վարկանիշը 76 % է, իսկ միջին վարկանիշը՝ 10-ից 5.32[9]: Ընդհանուր առմամբ լավ է ընդունվել դերասանական կազմը, հատկապես առանձնացվել է Քեյր Գիլքրիստի խաղը[10][11][12]։ Միևնույն ժամանակ Գիլքրիստին քննադատել են ոչ այնքան ճշգրիտ, կամ էլ աուտիստի չափազանց կարծրատիպային պատկերման համար[13][14]։ Որոշ քննադատներ սցենարը վատ գրված են համարել[15][16]։ Ֆիլմի վերաբերյալ դիտողություններ են եղել նաև աուտիզմին առնչվող մարդկանցից[14][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 Series Cast // Atypical (TV Series 2017–2021) - Full Cast & Crew - IMDb
- ↑ Wagmeister, Elizabeth (2016 թ․ հոկտեմբերի 17). «Netflix Greenlights 'Atypical' Autism Family Comedy Starring Jennifer Jason Leigh». Variety (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «First Look: Teen with autism comes of age in Netflix's 'Atypical'». USA Today (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Goldberg, Leslie (2016 թ․ հոկտեմբերի 17). «Jennifer Jason Leigh, Keir Gilchrist to Star in Netflix Family Comedy 'Atypical'». Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Goldberg, Lesley (2017 թ․ սեպտեմբերի 13). «'Atypical' Renewed for Season 2 at Netflix». Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Нетипичный / Atypical 3 сезон официально подтвержден • TVIV». TVIV (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Atypical - Season 1 Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Atypical: Season 1». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Gay, Verne (2017 թ․ օգոստոսի 9). «'Atypical' review: Netflix breaks barriers with comedy about autism». Newsday. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Tallerico, Brian (2017 թ․ օգոստոսի 9). «Great Cast, Empathetic Writing Make "Atypical" Stand Out». rogerebert.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Lowry, Brian (2017 թ․ օգոստոսի 10). «'Atypical' explores autism via mostly ordinary Netflix show». CNN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Moss, Haley (2017 թ․ օգոստոսի 11). «My Autistic Opinion: Atypical is a Stereotypical Representation of Autism». The Huffington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 14,0 14,1 Rowe, Mickey (2017 թ․ օգոստոսի 8). «Netflix's "Atypical" Was a Major Disappointment for Autism Representation». Teen Vogue. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Goodman, Tim (2017 թ․ օգոստոսի 7). «'Atypical': TV Review». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Genzlinger, Neil (2017 թ․ օգոստոսի 10). «Review: Autism, Hormones and Family in Netflix's 'Atypical'». The New York Times. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Murray, Noel (2017 թ․ օգոստոսի 11). «My teen son has autism. Here's what Netflix's new dramedy Atypical gets wrong». The Week. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
|