Ողջ այրվածը
Ողջ այրվածը ֆր.՝ Brulée vive | |
---|---|
Հեղինակ | Մարի-Տերեզ Կյունի և Սուադ |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | կենսագրություն և ինքնակենսագրություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Հորդանան գետի արևմտյան ափ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 2003 |
«Ողջ այրվածը։ Տղամարդկանց օրենքի զոհը» (ֆր.՝ Brûlée vive, անգլ.՝ Burned Alive: A Victim of the Law of Men), բեսթսելլեր, որն իբր առաջին դեմքով պատմում է պատվի սպանության փորձի մասին։ Հեղինակը` Սուադը, նկարագրվում է որպես այժմ Եվրոպայում ապրող պաղեստինցի կին, որը փրկվել է քրոջ ամուսնու կողմից սպանության փորձից։ Վերջինը ընտանիքի հորդորով նրա վրա բենզին է լցրել և այրել։ Գիրքը գրվել է ճնշված հիշողության թերապիայի արդյունքում։
Սուադին փրկել է Terre des Hommes շվեյցարական հասարակական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ։ Նա մի քանի ամիս մնացել է հիվանդանոցում, որտեղ սովորել է ֆրանսերեն։ Հենց այդ լեզվով էլ նա գրել է այս գիրքը։ Երբ գիրքը լույս է տեսել 2003 թվականին, նա մի քանի ելույթ է ունեցել Ֆրանսիայի ազգային հեռուստատեսությամբ[1]։
Վեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքում ասվում է, որ նա երկու տասնամյակ մոռացել է այդ միջադեպի մասին, մինչև բուժվել է ճնշված հիշողության թերապիայի միջոցով։ Ավստրալիացի պատմաբան Թերեզ Թեյլորը գրքում մատնանշել է բազմաթիվ բժշկական, պատմական և մշակութային անհամապատասխանություններ, որոնք կասկածի տակ են դնում նրա իսկությունը[2]։
Սուադը պնդում է, որ ողջ է մնացել մահափորձից հետո առանց բժշկական օգնության, թեև ստացել է մարմնի 70 տոկոսի այրվածք․ սա անհնար է բժշկական տեսանկյունից (գրքի ամերիկյան հրատարակությունում այդ ցուցանիշը հասցվել է ավելի քիչ հավանական 90 տոկոսի)[3][4]։ Սուադը նաև հիշում է, որ իր քրոջը խեղդել են հեռախոսի լարով․ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պաղեստինյան գյուղերը հեռախոս չունեին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Souad, brûlée vive, témoigne chez Thierry Ardisson sur INA Arditube». YouTube.
- ↑ Knox, Malcolm (2005 թ․ ապրիլի 13). «Historian challenges Palestinian bestseller». The Sydney Morning Herald. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Taylor, Thérèse (2005 թ․ մայիսի 2). «Truth, History, and Honor Killing: A review of Burned Alive». Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Press Release: Burned Alive by Souad». Time Warner Book Group. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Truth, History, and Honor Killing — A skeptical review of the book by Thérèse Taylor (Antiwar.com)