Ողբ (գրական ժանր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողբ, գրականության մեջ՝ գրական ժանր։

Ողբերգակ՝ Գրիգոր Նարեկացին

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագել է հնագույն ժամանակներում և բարձր զարգացման հասել անտիկ աշխարհի և միջնադարի գրականության մեջ։ Հայկական ողբի ժանրային ձևավորման բանահյուսական-գրական ակունքներից է ազգային-ժողովրդական լալյաց բանաստեղծությունը, որը կազմել է հուղարկավորության անհրաժեշտ տարրը և ունեցել իր հատուկ հորինող-կատարողները։

Ողբի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողբը թեմատիկ առումով լայն ընդգրկում ունի, արտացոլում է կյանքի այնպիսի իրողություններ ու դեպքեր, որոնք եղերական բնույթ ունեն։ Ըստ այդմ հայկական ողբերը լինում են պատմական, դամբանական (գերեզմանական), անձնական-քնարական, ողբ-հիշատակարաններ և այլն։ Ողբին հատուկ են սրտաճմլիկ պատումը, հուզական լարվածությունը, խոսքի հռետորական երանգը, սուր և չափազանցված համեմատությունները, թեմայի քնարական մեկնաբանությունը։ Իրար են հակադրվում «երանելի» անցյալը և դառնաղետ ներկան։ Ի հակակշիռ ողբերգական իրականության, հեղինակի միտումը դառնում է գալիքի երազանքը, ժամանակակիցներին հորդորելն ու մխիթարելը։ Ողբը գրվում է «ի սփոփանս տրտմեցելոց»։

Մովսես Խորենացու արձանը Մատենադարանի մուտքի առջև

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։