Շտուտգարտի պետական օպերային թատրոն
Շտուտգարտի պետական օպերային թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Գերմանիա[1] |
Գտնվելու վայրը | Շտուտգարտ |
Ճարտարապետ | Մաքս Լիտման |
Staatstheater Stuttgart - Großes Haus Վիքիպահեստում |
Շտուտգարտի պետական օպերային թատրոն (գերմ.՝ Staatsoper Stuttgart), օպերային թատրոն Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտուտգարտի պետական օպերային թատրոնը Շտուտգարտի պետական թատրոնի մաս է կազմում։ Շտուտգարտի պետական թատրոնը եռաճյուղ թատերական համալիր է (օպերա, դրամատիկական թատրոն և բալետ)։ Եվրոպայի ամենամեծ թատրոնն է։ Օպերային թատրոնը հայտնի է եղել որպես Grosses Haus, նախագծել է Մաքս Լիտմանը, բացվել է 1912 թվականին։ Թատրոնն ունի 1,404 նստատեղ և շուրջ 250.000 հանդիսատես յուրաքանչյուր սեզոնին։ Օպերային թատրոնի շենքը գերմանական օպերային թատրոնների այն հազվագյուտ շենքերից է, որ չի քանդվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ավելի փոքր դրամատիկական թատրոնը (kleines Haus), որտեղ տեղի է ունեցել Ռիխարդ Շտրաուսի «Ariadne auf Naxos» օպերայի պրեմիերան, ավերվել է պատերազմի ժամանակ, և փոխարինվել է ժամանակակից շենքով, որը կառուցվել է 1959-1962 թվականներին։ Օպերային թատրոնի շենքում է գտնվում նաև Շտուտգարտի բալետի թատրոնը։
17-րդ դարից ի վեր Շտուտգարտը եղել է կարևոր օպերային կենտրոն և պատերազմից հետո կրկին վերականգնել է իր դիրքը, հատկապես ժամանակակից ստեղծագործությունների համար։ Այստեղ են կայացել Կառլ Օրֆի երեք օպերաների պրեմիերաները։ Կազմակերպության անվանումը կապված է այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Վիլեն Վագները, Գյունթեր Ռեներտը, Հանս Վերներ Հենցը և Ֆիլիպ Գլասը։
1994 (առաջին), 1998, 1999, 2000, 2002 և 2006 թվականներին` Քլաուս Զեհելայնի կառավարման օրոք գերմանական «Opernwelt» ամսագրի կողմից թատրոնն արժանացել է Տարվա օպերային թատրոն պարգևին։ 1991-2000 թվականներին թատրոնը Պամելա Ռոզեմբերգի հետ համատեղ ղեկավարել է Էյտան Պեսեն, ով տնօրեն է աշխատել 2001-2006 թվականներին[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bauman, Thomas and Koegler, Horst: "Stuttgart", New Grove Dictionary of Opera, ed. Stanley Sadie (London, 1992) ISBN 0-333-73432-7
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ "Junge Oper Stuttgart" Արխիվացված 2018-09-21 Wayback Machine on reseo.org. Retrieved 28 July 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շտուտգարտի պետական օպերային թատրոն կատեգորիայում։ |