Շտուտգարտի պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտուտգարտի պետական թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրըՇտուտգարտ
Կայքstaatstheater-stuttgart.com
 Staatstheater Stuttgart Վիքիպահեստում

Շտուտգարտի պետական թատրոն (գերմ.՝ Staatstheater Stuttgart), բազմաճյուղ թատրոն Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, որն իր կազմում ներառում է Շտուտգարտի օպերային թատրոնը (Oper Stuttgart), Շտուտգարտի բալետի թատրոնը (Stuttgart Ballett) և Շտուտգարտի դրամատիկ թատրոնը (Schauspiel Stuttgart): Գտնվում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտուտգարտի պետական թատրոնը նախագծել է մյունխենցի ճարտարապետ Մաքս Լիտմանը, ով հաղթել էր նոր արքայական թատրոններ կառուցելու մրցույթը։ Թատրոնի շենքը կառուցվել է 1909-1912 թվականներին որպես արքայական թատրոն` Վյուրտեմբերգի թագավորության Grosses Haus և Kleines Haus թագավորական թատրոններով։

1919 թվականին թատրոնները վերանվանվել են Landestheater, ավելի ուշ` Staatstheater (պետական թատրոն)։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրամատիկական թատրոնի շենքը (Kleines Haus) ռմբակոծությունից ավերվել է, տարածքը զբաղեցրել է Հանս Վոլկարտի նախագծած դրամատիկական թատրոնի նոր շենքը, որը բացվել է 1962 թվականին։

Օպերային թատրոնի շենքը (Grosses Haus) գերմանական օպերային թատրոնի այն եզակի շենքերից է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծությունից չի ավերվել։ 1982-1984 թվականներին լայնածավալ վերանորոգման արդյունքում շենքը վերականգնվել է։ 2001 թվականին թատրոնի շենքերը վերանվանվել են Opernhaus և Schauspielhaus:

Գլխավոր տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1972 թվականներին թատրոնի գործադիր տնօրենն է եղել Վալտեր Իրիխ Շիֆերը։

2015 թվականից Շտուտգարտի պետական թատրոնի համար հավաքականորեն պատասխանատու են երեք գլխավոր տնօրեններ` Ջոսի Վիլեր (Oper Stuttgart), Ռեիդ Անդերսոն (Stuttgart Ballet) և Արմին Պետրաս (Schauspiel Stuttgart)[1], գործադիր տնօրեն` Մարկ-Օլիվեր Հենրիկսը։ Գերմանիայում գլխավոր տնօրեններին, մասնավորապես օպերային գեղարվեստական տնօրեններին անվանում են «Intendant»:

Ռեիդ Անդերսոնը (ծնված 1949 թվականին) կանադացի պարող է, բալետի թատրոնի տնօրեն է դարձել 1996/1997 թվականներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gorki-Intendant Petras unterschreibt in Stuttgart» [Gorki Director Petras Signs in Stuttgart]. Berliner Morgenpost (գերմաներեն). 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտուտգարտի պետական թատրոն» հոդվածին։