Jump to content

Շումաննիոֆիթոն պրոբլեմատիկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Schumanniophyton problematicum
Գիտական դասակարգում
Թագավորություն Plantae
Բաժին Tracheophyta
Դաս Magnoliopsida
Կարգ Gentianales
Ընտանիք Rubiaceae
Ցեղ Schumanniophyton
Տեսակ Schumanniophyton problematicum
Լատիներեն անվանում
Schumanniophyton problematicum
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???

Շումաննիոֆիթոն պրոբլեմատիկում (Schumanniophyton problematicum): Պատկանում է տորոնազգիների ընտանիքին[1]։ Հայտնաբերել է բուսաբան Ֆրենսիս Ալլենը Աֆրիկայի Փղոսկրե ափ (ներկայումս կոչվում է Կոտ դ'Իվուար) կոչվող վայրում։ Ունենում է 6-12 մետր բարձրություն, ունի չափազանց լայն ու խոշոր տերևներ, որոնք դասավորված են մաթեմատիկական ճշտությամբ։ Տերևները դասավորված են այնպես, որ յուրաքանչյուր ճյուղին բաժին է հասնում երեքական տերև։ Ծառն այլ կերպ անվանում են նաև մաթեմատիկական ծառ։

Այս զարմանահրաշ ծառի աճման առանձնահատկությունները կարելի է արտահայտել հետևյալ բանաձևով. N=(y*12)+ 4: Բանաձևը ճշտությամբ ցույց է տալիս ծառի տերևների թիվը։ y-ը ցույց է տալիս ծառի տարիքը։ Ծառի վրա յուրաքանչյուր տերևահանգույցից դուրս են գալիս 4 ընձյուղ, յուրաքանչյուրը ունի 1 մետր բարձրություն։ Հետևաբար ամեն հանգույցի 4 ընձյուղները միասին կրում են 12 տերև։ Բանաձևի վերջում 4 թվանշանն ավելացվում է, քանի որ ծառի գագաթնային ընձյուղը իր վրա է կրում 4 տերև։ 1 տարի հետո այդ տերևները վերափոխվում են 4 ընձյուղների և գագաթնային մասում կրկին առաջանում են 4 նոր տերևներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան, Լ. Վ. (2003). Հետաքրքրաշարժ բուսաբանություն. Երևան: Երևան. Հայբուսակ հրատարակչություն. էջ 238.